AM | RU
USD
EUR
RUB

ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխել Վրաստան՝ Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ երկիր:

ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներով պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ. Ի.-ին ԻԻՀ-ում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով շուրջ 8 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոց, ապա, շրջանցելով հայ-իրանական անցակետը, ապօրինի մուտք է գործել ՀՀ տարածք: Գտնվելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, Մ. Ի-ին թմրամիջոցների փաթեթները փոխադրել է Երևան քաղաքի ուղղությամբ, որի մատույցներում և բռնվել է վերջիններիս կողմից:

Շարունակելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել է պարզել նաև թմրամիջոցների պատվիրատու հանդիսացող երկու անձանց՝ ՀՀ քաղաքացի Ն. Խ-ին և Վրաստանի քաղաքացի Ջ. Կ-ին, ովքեր բացահայտվել ու բռնվել են օպերատիվ հսկողության ներքո թմրամիջոցը իրենց փոխանցելու պահին: Վերջիններս պատրաստվում էին թմրամիջոցը տեղափոխել Վրաստան և իրացնել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Մ. Ի-ն, Ն. Խ-ն և Ջ. Կ-ն ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու նպաստավոր պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ Շարքային Հ.Գալստյանի ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ Արցախում զինծառայող է վիրավորվել ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը Խորհրդանշական բողոքի ակցիա՝ նախագահի նստավայրի դիմաց Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին Boeing-ը ներողություն է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից Շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Սնկային հիվանդությունների պատճառով ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին (Տեսանյութ) Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է Ղազախստանին Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է. Հարցեր Վահե Գրիգորյանին Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել վիրահայությանը Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 17 Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan