«Հրապարակ». «Ելք»-ում կոմպրոմիսի են գնացել
Նմանատիպ
«Ելք» խմբակցության ղեկավարի շուրջ վերջնական համաձայնությունը, ըստ մեր աղբյուրների, այնքան էլ հեշտ չի կայացել: Էդմոն Մարուքյանը մի կերպ է զիջել, ընդ որում, նույն «Լուսավոր Հայաստանի» աղբյուրները դա բացատրում էին նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հակված չի եղել Արտակ Զեյնալյանին արձակուրդ տալ, խմբակցության ղեկավարի շուտափույթ ընտրության հարցն է դրել, իրենք էլ ստիպված համաձայնել են:
«Հանրապետություն» կուսակցությունից ասում են՝ ընդհանուր առմամբ, «ՔՊ»-ն չի ցանկացել, որ Արտակ Զեյնալյանն առաջադրվի, մենք ասացինք՝ եթե արձակուրդ չտաք, Արտակը դիմում կտա, դուրս կգա կառավարությունից, Փաշինյանն ասել է՝ ոլորտն էսօր ամենածանրաբեռնվածներից է, գործերը՝ մանավանդ ՄԻԵԴ-ի մասով, շատ-շատ են, ուշացնել չի կարելի, առաջարկել է՝ իր նման, աշխատանքից հետո, ժամը 6-ին քարոզարշավին Արտակը մասնակցի, չեն համաձայնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում