Բախում ոստիկանների և սպանված զինվորի հարազատների միջև

Երեւան Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան:

Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար սկսել են ջարդել նրանց մեքենաները: Արդեն հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը:

Զինվորի դին «Ֆորդ» մակնիշի մեքենայի մեջ է, որտեղ են նաեւ նրա հարազատները: Նրանց ուղեկցում են նաեւ համագյուղացիների մեքենաները: Այս մասին հայտնում է Haynews.am-ը:

Նշենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարարության և ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները փորձում են փակել զոհված զինծառայողի ծնողների մեքենան, որով Երևան են բերում մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զոհված Լյուքս Ստեփանյանի դին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում