AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում «Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը» (Քննիչ հանձնաժողով) հնարավոր է, որ քննի նաև դատախազության պատշաճ հսկողության հարցը՝ «Ռոբերտ Քոչարյանի գործով» (Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ-Խմբ.): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս մասին նշեց Քննիչ հանձնաժողովի առաջին նիստից հետո ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան:

«Արդարադատության իրականացման խոչընդոտելու փաստերը կապված են կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքի հետ: Հայաստանի Սահմանադրությամբ՝ նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից: Այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որը նաև հետաքննության և նախաքննության օրինականության երաշխավորն է: Եվ մենք պետք է նաև քննարկման առարկա դարձնենք՝ արդյոք տվյալ գործի շրջանակում իրականացվում է պատշաճ հսկողություն օրինականության կատարման նկատմամբ: Անգամ ապացույցների բացարձակ առկայության պայմաններում, եթե կա անօրինական միջամտության կամ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ անօրինական միջամտելու դրսևորում, դա ողջ արդարադատությունը դարձնում է ոչ օբյեկտիվ»,- մինչ հարցը նշեց Կոստանյանը:

Լրագրողի լրացուցիչ հարցին, թե «խոսքը արդյոք վերաբերո՞ւմ է «Ռոբերտ Քոչարյանի քրեական գործին», Գևորգ Կոստանյանը պատասխանեց՝ «այո»:

Լրագրողի հարցին՝ քննիչ հանձնաժողովում քննարկման առարկա կդարձնե՞ն «Քոչարյանի քրեական գործը», նաև՝ կալանավորման հանգամանքը, Կոստանյանը նշեց՝ ինքը քրեական գործի քննարկման մասին չի խոսում: «Ես խոսում եմ երևույթի մասին՝ դա կլինի Քոչարյանի հետ կապված գործով, թե՝ այլ գործով, նշանակություն չունի։ Ես խոսում եմ երևույթի մասին: Մենք քննարկման առարկա ենք դարձնելու, թե դատախազական հսկողությունն օրինականության կատարման նկատմամբ տվյալ դատավարական գործողությունների իրականացման մասով առնվազն պատշա՞ճ եղել է, թե՝ ոչ , այսինքն՝ հսկողություն եղե՞լ է, թե՝ չի եղել, պատշա՞ճ է եղել, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ սա ցանկացածիս պետք է մտահոգի այն առումով, որ ամենահիմնավորված լինելու պայմաններում գործի, եթե օրինականությունը պատշաճ երաշխավորված չէ, քննության որևէ փուլում՝ կա՛մ ներպետական ատյաններում, կա՛մ, հնարավոր է նաև, միջազգային իրավական ատյանների որոշումների արդյունքում հանգեցնի արդարացումների, ինչը, ես կարծում եմ, որ բոլորիս համար շատ մտահոգիչ է»,- եզրափակեց Կոստանյանը:

Լրահոս
ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ. Պուտին Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց. ՊԲ Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Երևանի մետրոպոլիտենը հորդորում է խուճապ չառաջացնել Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում Շրի Լանկայի նախագահը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է ևս մեկ ամսով Հայտնի է դարձել Վրաստանում անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին Թբիլիսիում հայը ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan