Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ. Օլիմպիադա

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 9-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հայաստանի հավաքականը խաղում է Հնդկաստանի թիմի հետ: Արոնյանի հակառակորդն աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն էր: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մյուս պարտիաները շարունակվում են:

Տղամարդկանց թիմը 7-րդ տեղում է և ունի 13 միավոր: Մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է ԱՄՆ ընտրանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում