Արոնյանը և Մելքումյանն ավարտեցին ելույթները Մեն կղզու մրցաշարում
29/10/2018 10:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանն ավարտեցին ելույթները Մեն կղզու մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանն 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և մրցաշարային աղյուսակում միայն 29-րդն էր: Հրանտ Մելքումյանն իր ակտիվում ուներ 6 միավոր և 23 հորիզոնականում էր:
Մրցաշարի 1-2 տեղերը հավաքած 7-ական միավորով զբաղեցրեցին Լեհաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում