Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
30/10/2018 13:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Դալաման շրջանում այս գիշեր գրանցվել է 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների և աղետների վերահսկման ծառայությունը:
Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովի ջրերում՝ ափից 25 կմ հեռավորության վրա, երկրաշարժի օջախը՝ 6,3 կմ խորության վրա:
Վիրավորների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում