AM | RU
USD
EUR
RUB

Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից. «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնություն

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Հարգելի՛ հայրենակիցներ, բոլորիս համատեղ ջանքերով Հայաստանի Հանրապետությունում հակահայկական, ապազգային ճամբարը կրեց իր պարտությունը, վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է, մենք համախմբվելու ենք, մենք կազմակերպվելու ենք և Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու Հայ ժողովրդի անվտանգությանն սպառնալիք հանդիսացող ցանկացած գործընթացի լուրջ և արժանապատիվ հակահարված ենք տալու...

Կրկին ուզում եմ ընդգծել՝ մեր նախաձեռնությունը վերքաղաքական է և այն ծառայելու է բացառապես Հայաստանի Հանրապետության և Հայ Ժողովրդի շահերին: Դիմում եմ Ձեզ, քանի որ հստակ տեղեկություն ունենք, որ «հակառակորդ ճամբարը», անհանգստանալով վերջին օրերին կրած իր ձախողումներից, «ԿԱՄՔ»-ի՝ «չգիտես թե որտեղից» և «անակնկալ» հայտնվելուց, ինչպես նաև առանց բռնությունների, ժողովրդի ազատ կամարտահայտման և բոլոր շահագրգիռ ուժերի համախմբման միջոցով իրենց երկու ծրագրերի ձախողման փաստից, պատրաստվում է անցնել «հակագրոհի», և այս անգամ թիրախը լինելու է հենց «ԿԱՄՔ»-ը։ Հրահանգ է իջեցվել իրենց ազդեցության տակ գտնվող ՀԿ-ներին հաջորդ շաբաթվանից ամեն գնով վարկաբեկել «ԿԱՄՔ»- ին և ինձ։ Իմ ունեցած հստակ տեղեկության համաձայն, նրանք ամեն գնով փորձելու են ապատեղեկատվություն տարածելու միջոցով ապակողմնորոշել և մոլորեցնել հայ հանրությանը։ Այդ ընթացքում գործի են դրվելու ֆեյք էջեր, ինչպես նաև և՛ Եվրոպաներում, և՛ այլ երկրներում ծվարած, Հայաստանի ցավով «տառապող» անձանց էջեր։

Սիրելի հայրենակիցներ, մտնելով այս դաշտ՝ մենք գիտակցել ենք, թե ուր ենք մտնում, և գիտենք, թե ինչ ուժեր են «հակառակորդ ճամբարում»։ Մեր դեմ կանգնած ուժերը հստակ են․ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Սորոսից, Եվրոպայից և այլ աղբյուրներից, որոնց հիմնական նպատակն է վարկաբեկել Հայկական ավանդույթները,խարխլել մեր ազգային հիմքերն ու պառակտել հայ հանրությանը ։

Հարգելի՛ հայրենակիցներ և «հակառակորդ ճամբար»-ի ներկայացուցիչներ, «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնութունը շարունակելու է իր ազգանվեր գործունեությունը անկախ ամեն ինչից։ Կոչ ենք անում ազգային հիմքերը խարխլող հարցերին անտարբերությամբ չմոտենալ։ Համախմբվենք և միասին պայքարենք նմանտիպ երևույթների դեմ։ Բարին ընդ Ձեզ»։

Լրահոս
Երկրաշարժ՝ Պերուի հյուսիսում. կան վիրավորներ Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan