Ավտովթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանը մահացել է
20/11/2018 11:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող 23-ամյա Վահագն Մարգարյանը մահացել է:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրից:
Նա ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ էր եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում