Գազի գնի բարձրացման շուրջ քննարկումները կանցվեն փակ դռների ետևում, իսկ դռներից այն կողմ` ժողովուրդը բողոքում է
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովում այսօր, հերթական նիստից հետո’ ժամը 18:00-ին գազի գնի բարձրացման շուրջ քննարկումներ կլինեն: ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հյտնել է, որ քննարկումը կլինելի դռնփակ:
Քննարկմանը հրավիրված են ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Այս ընթացքում Ֆեյցբուք սոցցանցում մի խումբ ակտիվիստներ իրենց բողոքի ձայն են բարձրացրել: «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ ժամը 17:15, Ազգային Ժողովի դիմաց կազմակերպում է ակցիա:
«Ինչպես երևում է մեր պաշտոնատար այրերն առանց հանրության հավաքվում են: Թույլ չենք տա ժողովրդի մեջքի հետևում ընդունել որոշումներ, որոնք մենք համարում ենք կեղծ ու ապօրինի: Միացեք մեր ու ձեր սահմանադրական իրավունքների պաշտպանության պայքարին»,- ասված է նախաձեռնություն տարածած հաղորդագրության մեջ:
Աստղիկ Սահակյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում