Հայաստանը ներկայացնող լողորդները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
06/12/2018 14:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողի Հայաստանի հավաքականի անդամները հանդես կգան լողի աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-16-ը Չինաստանի Չանժոու քաղաքում կանցկացվի լողի աշխարհի առաջնությունը (25 մետր): Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50մ. ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100մ. ազատ, իսկ Անի Պողոսյանը `100 և 200 մ ազատ լողաոճերում:
Նրանք կմասնակցեն համալիր և ազատ ոճերի փոխանցալողում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում