Կրիմինալ բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա զրոյացնելու գործընթացը սկսվեց Գյումրիից

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Հանրային գիտակցության մեջ տեղի ունեցող լատենտ շարժերը սկսել են բավական արագ արտահայտվել հասարակության վարքագծում, և դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով: Ամենահետաքրքիրն այն է, որ դա ավելի ցայտուն է ոչ թե Երևանում, այլ երկրի երկրորդ քաղաքում’ Գյումրիում: Այստեղ էր, որ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններն ընթացան ոչ թե որպես զուտ անձերի միջև պայքար, այլ որոշակի արժեքներ կրող քաղաքացիական նախաձեռնությունների, և հենց Գյումրիից իշխանությունը փորձեց սկսել կրիմինալ բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա զրոյացնելու գործընթացը:

Սակայն այս գործընթացը չի կարող էական առաջընթացի հիմք հանդիսանալ, եթե առաջացող դատարկությունը չլցվի նոր մտածողության ու արժեհամակարգի կրող ուժով: Ուժ, որն ուղղահայաց հարաբերությունների ստագնացիայի պայմաններում կկարողանա դնել հորիզոնական ազդեցության հարաբերությունների հիմքը: Առայժմ այս դաշտի վրա տեսանելի է Գյումրիում հայտնի երկու անուն, և հետաքրքիրն այն է, որ երկուսն էլ բիզնես դաշտից են’ Արման Սահակյան ու Միսակ Բալասանյան:

Ընդ որում, եթե առաջինը որոշակիորեն ներգրավված է հանրային պրոցեսներում և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հաղթանակներով բավականին մասնակցություն է ունեցել հանրային ոգևորության աճին, ապա երկրորդը դեռ ընդամենը ֆիքսել է իր պատկանելությունն այդ նոր ուժին: Քաղաքականությունն առաջին հերթին խոսք է’ տեքստ, իսկ տեքստը պահանջում է հետևողականություն: Կունենա նոր ուժը հետևողականություն, թե ոչ’ սրանից շատ բան է կախված»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում