Ռոբերտ Արզումանյանը կաշխատի «Փյունիկ»-ում

Ռոբերտ Արզումանյանը կաշխատի «Փյունիկ»-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կաշխատի նաև հայկական ակումբներից մեկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկի» սան, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այսուհետև կզբաղեցնի «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը նախորդ տարի ավարտեց կարիերան: Արզումանյանը 2018 թվականի ամռանը պայմանագիր էր կնքել Երևանի «Արցախ»-ի հետ, որի կազմում այդպես էլ ոչ մի պաշտոնական խաղի չմասնակցեց: Վերջին շրջանում պաշտպանը վնասվածքի պատճառով չէր կարողանում մասնակցել խաղերին: Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում 2005-2016 թվականների ընթացքում մասնակցել է 74 խաղի, դարձել 5 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում