Կովալենկո Շահգալդյանը թեկնածուի փնտրտուքների մեջ է

«Հրապարակը» գրում է, թե Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հուլիսին: Այն թափուր է ապրիլի 2-ից, երբ սպանվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանը:

Այս գյուղը մարզի ամենամեծ համայնքն է եւ հատկապես վերջին ընտրությանը ՀՀԿ-ն ամեն գնով ուզում էր յուրային անցկացնել, սակայն հաղթեց դաշնակցական ստաժավոր գյուղապետ Մուրադյանը: ՀՀԿ-ն, փաստորեն, նոր հնարավորություն է ստացել յուրայինին անցկացնելու, եւ այս ուղղությամբ, ըստ պռոշյանցիների, գործընթացը սկսվել է:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով մշտապես լարված հարաբերությունների մեջ է եղել Մուրադյանի հետ, թեկնածուի փնտրտուքների մեջ է: Արդյո՞ք այդ փնտրտուքները պսակվել են հաջողությամբ, երեկ փորձեցինք պարզել նրանից: Սակայն Կովալենկո Շահգալդյանը հայտարարեց, թե դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Շարունակությունը’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում