AM | RU
USD
EUR
RUB

Ֆինանսների փոխնախարարը Հայաստանում աշխատավարձերից պահվող հարկը բավականին բարձր է համարում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը եկամտահարկը բավականին բարձր է համարում: Սա այն պատճառներից մեկն է, որը ստիպել է մտածել համահարթ դրույքաչափ սահմանելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխնախարարն ասաց Հայաստանում փետրվարի 12-ին անցկացվող «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովում:

«Մեր գնահատմամբ՝ Հայաստանում աշխատավարձի հարկը բավականին բարձր է: Այն իր անդրադարձն է գտնում ազգային տնտեսության մրցունակության մեջ այն առումով, որ, երբ ինքնարժեքը ծանրաբեռնվում է աշխատավարձային տողերով, ապրանքը դառնում է ոչ մրցունակ: Բոլոր ներդրողների և միջազգային կառույցների հետ հանդիպման ընթացքում այս հարցը բարձրացվում է: Եվ առաջին ազդակը դա է, որ աշխատավարձից ու դրան հավասարեցված եկամուտներից պահվող հարկերը Հայաստանում բարձր են: Սա այն հիմնական պատճառն է, որ ստիպել է մտածել եկամտային հարկի բեռը նվազեցնելու մասին»,- ասաց Պողոսյանն ու հավելեց, որ դրանով նպատակ ունեն լուծել նաև հեռահար խնդիրներ՝ ազգային արտադրանքը դարձնել ավելի մրցունակ, արտահանման կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունը դարձնել ավելի էական։

Փոխնախարարը նշեց, որ աշխարհում ընդունված է հարկման նաև մեկ այլ մեթոդ: Օրինակ՝ եկամուտները ժամանակի ընթացքում հարկվում են ցածր դրույքաչափով, որը ձևավորում է խնայողություններ, դրանց մի մասը վեր է ածվում գույքային միավորների՝ հաստության, ունեցվածքի: Եվ շատ երկրներ սկսում են հարկել այդ հարստությունը՝ գույքահարկով, ժառանգության հարկով և այլն:

«Հիմա ընտրության հարց է՝ կամ շարունակել կիրառել աշխատավարձի բարձր հարկային բեռ և ունենալ չկայացած գույքային հարկերի համակարգ, կամ փնտրել այլ ճանապարհ՝ եկամտային հարկի բեռը նվազեցնել և ուշադրությունը կենտրոնացնել գույքային հարկերի ներուժը ողջ ծավալով օգտագործելուն»,-եզրափակեց Պողոսյանը։

Լրահոս
«Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Ծիծեռնակաբերդի տարածքում ողջ օրը կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ. Արցախի նախագահի ուղերձը «Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել «Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է» «Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ «Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը «Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների առջև. ՀՀ նախագահի ուղերձը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 24 Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը. ՀՀ ԱԳՆ Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan