Բակո Սահակյանը ստորագրել է Նիկոլայ Բաղդասարյանին վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր

Բակո Սահակյանը ստորագրել է Նիկոլայ Բաղդասարյանին վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ լրագրության ոլորտում երկարամյա բեղմնավոր գործունեության համար «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նիկոլայ Բաղդասարյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում