AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը գերազանցում է ԻՊ հանցագործությունները

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: «Նորարարական փորձագիտական զեկույցը գնում է Ադրբեջանի կողմից 89 միջնադարյան եկեղեցիների, 5480 նրբազարդ խաչքարերի և 22700 գերեզմանաքարերի ոչնչացման հետքերով». սա Սիմոն Մաղաքյանի և Սառա Փիքմանի աներևակայելի հոդվածի ենթավերնագիրն է, որն անցյալ շաբաթ հրապարակվել է Hyperallergic ամսագրում։ Իսկ հոդվածի վերնագիրն է՝ «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը»։

2011 թ. ապրիլին, երբ Ադրրբեջանում ԱՄՆ դեսպանը ցանկացավ այցելել Նախիջևան՝ հայկական մի տարածք, որը խորհրդային իշխանության կողմից դասակարգվում էր որպես Ադրբեջանի «ինքնավար հանրապետություն»՝ հազարավոր պատմական միջնադարյան հայկական խաչքարերի ոչնչացման փաստը ստուգելու համար, ադրբեջանցի պաշտոնյաները նրան արգելեցին՝ ասելով, որ դրանց ոչնչացման մասին զեկույցները կեղծ լուրեր են։

Ադրբեջանական ճնշումների տակ Նախիջևանի հնագույն հայ համայնքը վերացավ… Չբավարարվելով էթնիկ զտումներով, ադրբեջանցիները ջնջեցին հայկական հուշարձանների բոլոր հետքերը՝ պնդելով, որ ոչ մի հայ երբեք չի ապրել Նախիջևանում։

2005 թ. դեկտեմբերին Իրանի սահմանապահ ծառայությունից Հյուսիսային Իրանի հայկական եկեղեցու առաջնորդին զգուշացրեցին, որ Ադրբեջանում Ջուղայի հսկայական գերեզմանատունը, որը տեսանելի է Ադրբեջանի հետ սահմանից, ռազմական հարձակման տակ է։ Եպիսկոպոս Նշան Թոփուզյանը և նրա վարորդը շտապեցին տեսագրել հարյուրից ավելի ադրբեջանցի զինվորներին, որոնք սպառազինված մեծ մուրճերով, բեռնատարներով և ամբարձիչ կռունկներով, ոչնչացնում էին գերեզմանատան մնացած 2000 խաչքարերը, իսկ հազարից ավելի խաչքարեր արդեն վերացրել էին 1998 և 2002 թվականներին», տեղեկացրել են Մաղաքյանն ու Փիքմանը։

Հարթեցված տարածքը, որտեղ դարեր շարունակ կանգուն էին հայկական խաչքարերը, այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի։ «Ավերումը «մեծ ավարտն» էր Նախիջևանի հայկական անցյալի», գրել են երկու հեղինակները։

Մաղաքյանը և Փիքմանը հաղորդել են, որ «Գիտության զարգացման ամերիկյան ընկերությունը» (AAAS) օգտագործել է հեռակա սքանավորման տեխնոլոգիաներ՝ մշակութային ոչնչացման ուսումնասիրության մեջ։ 2010 թ. նրանց աշխարհատարածքի ուսումնասիրությունը եզրակացրել է, որ «արբանյակային տվյալները համապատասխանում են տեղում դիտորդների կողմից ներկայացված զեկույցներին, որոնք հայտնել են Ջուղայի գերեզմանատան արվեստի նմուշների ոչնչացման մասին»։

«Բացարձակ կեղծ և զրպարտող տեղեկություններ... [կեղծված] հայկական լոբբիի կողմից», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հաճախ սպառնում է Հայաստանին և խեղաթյուրում նրա պատմությունը:

Հեղինակները նաև մեջբերում են Նախիջևանի «տեղական ինքնակալ», նախագահ Ալիևի ազգական Վասիֆ Թալիբովի 2005 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 5-03/S հրամանագիրը, որով նա «հրամայել է իրականացնել Նախիջևանի հուշարձանների մանրամասն գույքագրում։ Երեք տարի անց հետազոտությունը Թալիբովի համախմբագրությամբ ամփոփվել է «Նախիջևանի հուշարձանների հանրագիտարանում՝ անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով»։ 522-էջանոց «Հանրագիտարանից» բացակայում են 89 միջնադարյան եկեղեցիները, 5440 նրբազարդ խաչքարերը և 22700 գերեզմանաքարերը, որոնք [հետազոտող Արգամ] Այվազյանը մանրակրկիտ փաստագրել էր։ Շատ քիչ ծանոթագրություններ կան ներկայումս այդ շրջանում գոյություն չունեցող հայկական քրիստոնեական համայնքների մասին, ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ։ Այնուամենայնիվ, պաշտոնական ադրբեջանական հրատարակության նախաբանում «հայերը» հստակորեն բացահայտվում են որպես թիվ 5-03/S հրամանագրի պատճառ. «Դրանից հետո 2005 թ. դեկտեմբերի 6-ին որոշում ընդունվեց… յուրաքանչյուր հուշարձանի համար անձնագիր տրվեց… Հայերը մեր հանդեպ թշնամանք են ցուցաբերում, ոչ միայն անարդարացիորեն հողային պահանջներ ունենալով Նախիջևանից, այլ նաև մեր պատմական հուշարձաններից՝ միջազգային հանրությանը տալով կողմնակալ տեղեկատվություն։ Կատարված հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Նախիջևանը պատկանում է Ադրբեջանի թուրքերին…»։

Ցանկացած ադրբեջանցի, որը համարձակվում է հանդես գալ ի պաշտպանություն հայերի, նույնպես ենթարկվում է հարձակման որպես Ադրբեջանի թշնամի: Խիզախ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին շատ թանկ վճարեց՝ պատմելով ճշմարտությունը հայկական հուշարձանների ոչնչացման մասին իր հայրենի Ագուլիս քաղաքում (այժմ՝ Այլիս)։ Հայտնի վիպասանը զայրացած էր, որ Ադրբեջանի կառավարությունը ոչնչացնում է հայկական եկեղեցիները: Իր «Քարե երազներ» վեպում, գլխավոր հերոսը Ագուլիսի մտավորականն է, որը հիշատակում է մինչև 1990-ականները գոյատևած 12 միջնադարյան եկեղեցիներից ութը և պաշտպանում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հակահայկական կոտորածների զոհին։ Նախագահ Ալիևը վերացրեց նրա թոշակը և զրկեց «Ժողովրդական գրող» կոչումից։ Նրա գրվածքները հանվեցին դպրոցական ուսումնական ծրագրերից, գրքերը հրապարակավ այրեցին, իսկ նրա ընտանիքի անդամները հեռացվեցին աշխատանքից։ Նա փաստացի տնային կալանքի տակ էր գտնվում իր վեպի հրապարակումից հետո։ Այլիսլին բողոքել է Ագուլիսում հայկական եկեղեցիների ոչնչացման դեմ և հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի մանդատից։ 1997 թ. նա անվախորեն հեռագիր ուղարկեց նախագահ Ալիևին՝ հայկական եկեղեցիների ոչնչացումն անվանելով «վանդալիզմի գործողություն՝ իրականացված զինված ուժերի ներգրավմամբ և հակատանկային արկերի կիրառմամբ»։

Երկու հեղինակները զրուցել են ռուս լրագրող Շուրա Բուրտինի հետ, որը Այլիսլիի հետ հարցազրույց ունենալուց հետո մեկնել էր Նախիջևան և հայտնել, որ չի տեսել «տարածքի փառահեղ անցյալի հետքերը»: Բուրտինը եզրափակել է՝ «Նույնիսկ «Իսլամական պետությունը» չէր կարող նման ծանր հանցագործություն կատարել մարդկության դեմ»։

Հեղինակները հայտնում են, որ Այլիսլին 2018 թ. իր վավերագրական «Հրաժեշտ» գրության մեջ պնդել է, որ «քանդված եկեղեցիներից մեկի տեղում հինգ տարի առաջ կառուցված մզկիթը տեղացիների կողմից բոյկոտի է ենթարկվել, քանի որ «Այլիսում բոլորը գիտեն, որ եկեղեցու տեղում կառուցված մզկիթում հնչած աղոթքները չեն հասնում Ալլահի ականջին»։

Նախիջևանի բնակիչ Արգամ Այվազյանին, որը տասնամյակներ շարունակ լուսանկարել է տեղի հայկական հուշարձանները մինչև դրանց ոչնչացումը, Մաղաքյանն ու Փիքմանը մեջբերում են որպես աշխարհի լռությունը դատապարտողի. «Նախիջևանի հայկական անցյալի ոչնչացումը նավթով հարուստ Ադրբեջանի կողմից նրան ավելի վատն է դարձնում, քան «Իսլամական պետությանը», սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Արևմտյան երկրների մեծ մասը չտեսնելու են տալիս»։ «Իսլամական պետության» կողմից քանդված կառույցները, ինչպես Պալմիրան, կարող են վերականգնել, պնդում է Այվազյանը, սակայն «այն ամենը, ինչ մնացել է Նախիջևանի հայկական եկեղեցիներից և խաչքարերից, որոնք գոյատևել էին երկրաշարժերից, խալիֆներից, Թամեռլանից և Ստալինից հետո՝ իմ լուսանկարներն են»։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս
Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ) Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան Դոլանդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան Գեղամ Ստեփանյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Դադարեցրեք բունտը․ Իրանը պատասխանել է պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանն իր ահաբեկված թիմին է «դուխ տալիս», ուրիշ ոչինչ. Միհրան Հակոբյան Այս իշխանությունները չկարողացան անել այն, ինչ խոստացան ժողովրդին. Վիտալի Բալասանյան 50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Պատմական ու նվիրական է այս օրը. Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 22-ին որոշ մարզերում գազ չի լինի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի շնորհավորական խոսքն Անկախության տոնի առթիվ ՀՅԴ ԳՄ. Զարգանալու և չզիջելու, մրցունակ երկիր կառուցելու մեր հավաքական երազանքից չենք հրաժարվել Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (տեսանյութ) Հայ դիպուկահարը սահմանել է նոր ռեկորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանն այսօրվանից ևս 3 երկրի հետ վերսկսում է ավիահաղորդակցությունը Մեր հայրենիքը չի կարող գնալ կործանման ճանապարհով, թույլ չե՛նք տա, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք. Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու Հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա 5 վիրավոր և 2 զոհ Սեյրան Օհանյան. Այլևս ակնհայտ է` Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից Ավելի քան հնարավոր է թուրքական օդային տարածության փակումը ՀՀ համար․ «Վերնատուն» ՀՀ քաղաքական վերնախավը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» զորավարժությունները Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց, ասաց՝ ես պայմանը պահել եմ, Փաշինյանն է խախտել. Արփինե Հովհաննիսյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները փաստում են մեծացող անվտանգային սպառնալիքները. Աբրահամյան Հայաստանը տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը Մահացել է առողջապահության նախկին նախարարը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan