Յուրի Վարդանյանը «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչում է շնորհել հայ մարզիկներին
31/05/2013 14:30
Նմանատիպ
Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի հրամանով «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչում էր շնորհվել հունա-հռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանին, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանին, աթլետ Գոռ Ներկարարյանին և Արմեն Կարապետյանին պաուերլիֆտինգ մարզաձևում: Այս ամին հյատնում է PanARMENIAN.Net -ը:
Մայիսի 31-ին մարզիկներին է հանձնել միջազգային սպորտի վարպետի վկայականները և կրծքանշանները:
Նախարարը մաղթել է նոր սպորտային հաջողություններ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մարզիկներին, այլ նրանց հաջողություններին սպասող և դրանցով ոգևորվող հազարավոր մարզասերներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում