Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շուշիի շրջվարչակազմի ղեկավարության հետ

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շուշիի շրջվարչակազմի ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում