Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն ավարտվել է

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ստեփանակերտում քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ այսօր կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։

Նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին և հեռացավ։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։

Օրակարգի հիմնական թեման վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում