AM | RU
USD
EUR
RUB

Հայկական ատոմակայանը շատ լավ հեռանկարներ ունի. Վլադիմիր Բրեդով (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Aysor.am: Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգումը ՀԱԷԿ առանցքային նախագծերից է, այսօր Երևանում անցկացված «Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները» պանելային քննարկման ժամանակ ասաց ՀԱԷԿ տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանը:

«Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները, արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, գցվել են կիլոմետրանոց մալուխներ, ապամոնտաժվել ու տեղադրվել են ավելի քան 1000 տոննա սարքավորումներ: 2019-ին մեքենայական սրահում իրականացվող ապամոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակում նախատեսված է երկրորդ տուրբոէներգատորի տեղադրումը, և կսկսվեն կայանի հիմնական համակարգի անվտանգության բարձրացման աշխատանքները: Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին», - ասաց նա:

Քննարկման ժամանակ մի շարք փարձագետներ նշեցին, որ ատոմային էներգետիկայի զարգացումը Հայաստանի ռազմավարական զարգացման համար աքսիոմա է, և ժամանակն է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել փոխարինող հզորությունների ուղղությամբ:

Քննարկման մասնակից Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորեց հանդիպումը՝ նշելով, որ այն միտված է ոլորտի հզորացման հեռանկարների վերհանմանը: Պետրոսյանը նաև անդրադարձավ հետագա ռազմավարական ծրագրերին:

ՀԱԷԿ 2-րդ բլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ռուսական կողմն անում է ամեն ինչ ատոմակայանը լավագույն սարքավորուներով զինելու համար:

«Հայական ատոմակայանը շատ լավ հեռանկարներ ունի: Այն կաշխատի նվազագույնը մինչև 2026 թվականը: Մեր առջև խնդիր է դրված ատոմակայանը նորագույն և լավագույն սարքավորումներով հագեցնել ու մենք այն կյանքի ենք կոչում», -ասաց նա:

Քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Պայմանագիրը ստորագրվել է 2015 թվականին և իրականացվում է «Ռոսատոմ» դուստր ընկերության «Ռոսատոմ Սերվիս»-ի կողմից: Շահագործման նվազագույն ժամկետը կկազմի 10 տարի:

Լրահոս
Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել Զելենսկուն հրավիրել են Ղրիմ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը Իրաքից տաք հոսանքներ են գալիս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan