Ուժայինները այս պահին գործողություն են անում Առինջ մոլում
09/04/2019 15:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ArmDaily.am: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ուժային կառույցները այս պահին Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում գործողություն են անում։ Մեր աղբյուրները նշում են, որ առեւտրային կենտրոնը պլոմբել են։ Մենք փորձում ենք տեղեկությունները ճշտել իրավապահ մարմիններից։ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ այս պահին չի կարող խոսել։ Մանրամասները՝ առաջիկայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում