AM | RU
USD
EUR
RUB

Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլ»-ի պատգամավորին կոչ արեց զուսպ լինել

 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն իրենց ելույթներով հակադարձեցին միմյանց` ընդդիմության նախագծերն օրակարգ չընդգրկելու առիթով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը կարծիք հայտնեց, թե ընդդիմությունը բերում է վիճելի բովանդակությամբ նախագծեր, ընտրում է սաբոտաժ անելու պրակտիկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով պատգամավորին, կոչ արել զուսպ լինել: Համազասպ Դանիելյանի ելույթն անարձագանք չթողեց նաև մյուս ընդդիմադիր խմբակցության` «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց ընդդիմադիր ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ներկայացրած այն նախագծերը, որոնց գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն: Քննարկում ծավալվեց հատկապես ԲՀԿ-ի պատգամավորների ներկայացրած այն նախագծի շուրջ, որով առաջարկվում էր զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել միայն 12 ամիս ծառայություն անցնելուց ու պատրաստվելուց հետո:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ շատ հստակ նախագծեր էին ներկայացրել, խոսել էին մարդկանց հետ, քննարկել: «Որ նախագիծը չեք ուզում ընդունել, ասում եք` պոպուլիզմ: Հանձնաժողովը քաղաքական մարմին է, բայց շատ վատ է, որ հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդի էությունը, դեմ են քվեարկում և լիագումար, և նախագիծը նիստի օրակարգ այլ տպավորությամբ է մուտք գործում»,-նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր ելույթում նշեց` արդեն ավանդույթ է դառնում, երբ ընդդիմություն հանդիսացող խմբակցությունները բերում են նախագծեր, որոնց բովանդակությունը մեղմ ասած վիճելի է: «Եվ պոպուլիզմ բառն իսկապես տեղին է: Ավանդույթ է դարձել հանդես գալ ժողովրդի անունից: Եկեք դադարեցնենք այն պրակտիկան, թե ով է ժողովրդին ավելի մոտ: Գևորգ Պետրոսյանից ողջամտության մասին ելույթներ ենք լսում… Ընտրված է` սաբոտաժ անելու մարտավարություն` հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի, միգուցե օգտակար որոշումներ բերելու, և իրենք էլ չեն պատկերացնում , թե դրանք ինչպես են իրականացվելու»,-նշեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով նրան, թե ինչ է արել ԲՀԿ-ն` նշեց. «Ես կարծում եմ, որ դուք պետք է տարրական բարոյականություն ունենաք` նման հարցը չհնչեցնելու: Համազասպ Դանիելյան, մի քիչ զուսպ եղեք: Այն, ինչ արել է ԲՀԿ-ն, երևի թե ձեր քաղաքական փոքր կենսագրությունը թույլ չի տալիս գնահատելու»,-ասաց Զոհրաբյանն ու կոչ արեց ամեն տեղ չփորձել թշնամի գտնել:

Էդմոն Մարուքյանը ևս անդրադառնալով Համազասպ Դանիելյանի ելույթին, մասնավորապես սաբոտաժ անելու մասին որակավորմանը` նշեց. «Կարող եք արդյոք մեկ օրինակ բերել, երբ կառավարությունը լավ բան է ցանկացել անել, սաբոտաժ ենք արել: Հեղափոխությունը եղել, ավարտվել է, դուք քաղաքական մեծամասնություն եք, գործ արեք, ով է ձեզ սաբոտաժ անում: Ամեն արված լավ բանի համար վարչապետի և ձեր կողքին կանգնած ենք»,-եզրափակեց Մարուքյանը:

 

Լրահոս
Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացագետ. Իշխանության քայլերից է կախված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ. Պուտին Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց. ՊԲ Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը Երևանի մետրոպոլիտենը հորդորում է խուճապ չառաջացնել Բակո Սահակյանը կարևորել է Համահայկական խաղերի նշանակությունը Արցախի կյանքում Շրի Լանկայի նախագահը երկրում արտակարգ դրությունը երկարաձգել է ևս մեկ ամսով Հայտնի է դարձել Վրաստանում անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին Թբիլիսիում հայը ձերբակալվել է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ «Ժամանակ». ՊԵԿ-ի դեմ բողոքների թիվն աճել է «168 ժամ». Մինսկի խմբի կոչը ուշացած է. Դավիթ Բաբայան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan