Նման քայլերով է երկիրը դառնում անհրապույր դրսի համար. չնայած՝ ինչո՞ւ միայն դրսի. Պ. Ղազարյանը` Ս. Խաչատրյանի մասին
Նմանատիպ
Անկեղծ ասած ինձ էլ հետաքրքիր չի ,թե ինչ կանի իշխանությունը իր հենասյան հետ:Մի բան գիտեմ` ինչպես էլ վարվի իշխանությունն ինքնարձակուրդում գնտվող մարզպետի հետ, այն լինելու է ոչ ադեկվատ, իսկ հանրային սպասումների առումով՝ ուշացած:
Կրքերը կհանդարտվեն, մեր հասարակությունը սա էլ կուլ կտա:Բայց գորիսյան այս բանդայի արարքների հետևանքները մենք կզգանք ոչ միայն այն հարթության վրա, որում հիմա քննարկվում է.այլև հեռանկարային, տնտեսական:
Ակնհայտ է՝ եթե Հայաստանում ներդրումներ չլինեն և միջազգային խոշոր կորպորացիաներ չգան Հայաստան՝ բերելով իրենց ստանդարտներն ու կուլտուրան, մոտակա ապագայում բան չի փոխվի: Հիմա դուք պատկերացնում եք որևէ բիզնեսմեն, որ ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում և ծանոթանում մեր սոցիալական հարաբերություններին,կարդում էս սպանությունների մասին, ի՞նչ եք կարծում ,եթե նա վերջնականապես խելագար չէ,մի կոպեկ ներդրում կանի նման երկրում,ուր մի ողջ մարզում մաֆիան և պետությունը նույն դեմքով են հանդես գալիս:
Եթե չեմ սխալվում մեր կառավարությունը տուրիզմը հայտարարալ է գերակա ճյուղ, նույնիսկ Տաթևում այդ նպատակով տեղադրել է տարածաշրջանի ամենաթանկ զուգարանը: Տաթևը Սյունիքի մարզում է: Ի՞նչ եք կարծում այդ զուգարանները ի վիճակի կլինեն զբոսաշրջիկների մոտ մեր երկրի մասին գայթակղիչ տպավորություն ստողծել, եթե վերջիններս ծանոթանան, Ղարաբաղը պահելու համար իր տանը մի ամբողջ արսենալ պահող և ղարաբաղյան սպային սպանել ցանկացող մարզպետի մասին:
Այս քայլերով է երկիրը դառնում անհրապույր դրսի համար:Չնայած՝ ինչո՞ւ միայն դրսի:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լրագրող Պետրոս Ղազարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում