Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել
22/04/2019 22:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի տեղեկություններով զոհեր և տուժածներ չկան:
«Տեղական ժամանակով 14:15-ին Ստամբուլում հենապատի վնասման պատճառով 4 հարկանի շենք է փլուզվել: Նախքան այդ, անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքի բնակիչներին տարհանել: Արդյունքում՝ զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փլուզված շենքի հարևանությամբ գտնվող մյուս շենքերից նույնպես բնակիչները դուրս են բերվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում