Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել

Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Nordwind Airlines» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում:

REN հեռուստաընկերության հաղորդմամբ, մահացած ուղևորը Հայաստանի քաղաքացի է:

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 176 ուղևոր, անձնակազմի 6 անդամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում