Ղազինյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Հնարք է պատասխանատվությունից խուսափելու
23/04/2019 15:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Facebook: Որ խնդրեմ, ինչ որ մեկն ինձ կբացատրի, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ոնց՞ է լուծելու . . .
Կամ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի ինչ որ ձև, որով Լիբանանի կամ Ռուսաստանի հայերը կարող են լուծել Արցախի հարցը, իշխանությունն ինչի համար է և այդ 70% վստահության քվեն ինչ՞ նպատակով է տրված:
Կարծում եմ Փաշինյանը առնվազն պետք է ազնիվ գտնվի և ներկայացնի հիմնախնդրի լուծման իր տարբերակը, որը Արցախի և Հայաստանի քաղաքացիները կընդունեն, կամ կմերժեն:
Մնացածը պարզունակ հնարք է պատասխանատվությունից խուսափելու և ամբողջ բեռը «Հայ ժողովրդի» ուսերին թողնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում