ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունն ու Ցեղասպանության հիշատակման օր ընդունել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: ԱՄՆ Կոլորադոյի նահանգային սենատը նախօրեին միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության հիշատակման Կոլորադոյի օր» սահմանելուն, բանաձևի միջոցով, որը ճանաչել է նաև Արցախի Հանրապետությունը և վերջերս Նախիջևանում տեղի ունեցած մշակութային «ցեղասպանությունը»:
«Մենք շնորհակալ ենք Կոլորադոյին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման համար, և մենք հպարտ ենք այս տարվա խիզախ բանաձևով», – այս մասին ասել է Ամերիկայի Արևմտյան շրջանի հայկական համայնքի (ANCA WR) նախագահ Նորա Հովսեփյանը։
Նշվում է, որ հատկապես գովելի է բանաձևում Արցախի Հանրապետության ճանաչումը։
Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական սենատոր Ջեք Թեյթի կողմից 19-012 բանաձևում նշվում է Հայոց ցեղասպանության պատմական կոնտեքստը, հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կոլորադոյի ջանքերը՝ աջակցելու հայ ժողովրդին և հղում կատարելում Հայոց ցեղասպանության շարունակական հետևանքներին:
Մասնավորապես, բանաձևում նշվում է, որ «Հայոց ցեղասպանության շարունակական հետևանքները ներառում է թուրք-ադրբեջանական բլոկադան։
Այսպիսով, ԱՄՆ 9 նահանգ արդեն ճանաչել է Արցախի անկախությունը։
Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Youtube-ի էջից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում