«Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ)

«Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Եվրոպական միության գրասենյակի առաջ «Ադեկվադ» խմբի անդամները պաստառներ փակցրեցին։

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, մեծ մասամբ հովանավորվել է հենց այս կառույցի կողմից, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսապես, այլ նաև՝ բարոյապես, քաղաքականապես, կադրային առումով։ Հայաստանում սահմանադրական կարգի տապալման պրոցեսը ակնհայտորեն Եվրամիության օրակարգի մեջ էր», – ասաց «Ադեկվադ» խմբի անդամ Արթուր Դանիելյանը։

Նա նշեց, որ իրենք դեռ մեկ տարի էին ասում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, սահմանադրական կարգի տապալում է, և երեկվա վարչապետի կոչից հետո շատ քաղաքացիներ սկսել են ասել, որ նա սահմանադրական կարգի տապալման կոչ է անում։

«Իրերն իրենց անունով պետք է կոչել, սահմանադրական կարգը Հայաստանում տապալվել է առնվազն մեկ տարի առաջ, երբ իշխանության զավթման պրոցեսը սկսեց», – ասաց Արթուր Դանիելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում