Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ

Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ

Շախմատում մի վիճակ կա, երբ քո քայլերով մրցակցիդ ստիպում ես անել քայլեր, որոնք քեզ պետք են՝ հաջորդ քայլդ անելու համար։ Դա մոտավորապես նման է նաև այն իրավիճակին, երբ լաբիրինթոս-ռեբուսում թողնվում է միակ ելքը՝ նախապես կանխորոշելով ուղին՝ որով ընթացողին թվում է, թե նա ինքնուրույն է ընտրել այդ «միակ ճիշտ քայլը», իսկ «հանգրվանում» նրան սպասում է նախապես լարված թակարդը։ Չգիտեմ, թե կոնկրետ ինչ բառով է բնութագրվում սա, բայց այդ երևույթը տեղ ունի նաև կյանքում, այդ թվում՝ քաղաքական և աշխարհաքաղաքական պրոցեսներում…

Վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ընթանում են ճիշտ նույն սցենարով։ Եւ ցավալին այն է, որ նախապես պլանավորված սցենարը խաղարկվում է՝ դիմացի կողմի սպասելի, կանխատեսված քայլերով։

Զուգահեռաբար մի քանի ուղղությամբ գրոհ է, որոնցից մեկը Հայաստան-Արցախ լարվածության խթանումն ու ագրեսիայի աճն է, մյուսը՝ այսպես կոչված, «անցումային արդարադատության» համար «պարարտ հողի» նախապատրաստումը։ 

Անցումային արդարադատության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան արդեն, դեռևս անցյալ տարի ամռանը ինքս էլ անդրադարձել էի, ընդգծելով, որ Սորոսի ֆոնդը և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել էին Փաշինյանին՝ իրենց օգնությունն առաջարկելով անցումային արդարադատության թեմայով։

https://www.aysor.am/am/news/2018/07/18/ICTJ/1444095

Անցումային արդարադատության թեման ծամվում էր բավականին երկար ժամանակ,սակայն դրա համար դեռևս «ստեղծված չէին» բավարար հիմքերը, և ահա, սրանից մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածում՝ մայիսի 24-ին «Անցումային արդարադատության» թեմայով խորհրդարանական լսումներ սկսելու մասին։ Ուստի անհրաժեշտ էր՝ հանրային տրամադրության ստեղծում, քանի-որ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները «հիմնավորվում են» բացառապես մեկ չափանիշով՝ «ժողովուրդն է պահանջում» բառակապակցությամբ, որը դեռ 80-ականների վերջից և 90-ականների սկզբից Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն էր։

Ինչը կարող էր հիմք դառնալ «անցումային արդարադատության հրատապության հիմնավորման» համար, եթե ոչ՝ դատարանների նկատմամբ անվստահության աճը։ Եւ ուրեմն, մինչ Քոչարյանի մերձավոր շրջապատը ոգևորված էր նրա կալանքի փոփոխման որոշմամբ՝ դա համարելով փոքր հաղթանակ, այդպես էլ չնկատեցին, որ դա նախապես պլանավորված ծուղակ քայլերից էր, որին պետք է հետևեին «շտապ անցումային արդարադատության» անցնելու «հանրային պահանջներ»….

Եւ ինչպես-որ սպասելի էր՝ «գլխավոր սորոսականներն» անմիջապես անցան գործի.

Թեմայով շատերն են արտահայտվել, և ակնհայտ էր կազմակերպված ու սինխրոն բնույթը։ Այսինքն՝ քայլը նախապես լավ մշակված և պլանավորված էր։

Այստեղ առաջին հայացքից տարօրինակ կարող էր թվալ Լևոն Տեր-Պետրոսյանի, ահ, ոչ, ներողություն, Նիկոլ Փաշինյանի խոսնակ՝ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը.

Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս հայտարարությամբ իրականում մի քանի հարց է պարզաբանվում։ Նախ, փաստվում է դատարանների վճիռների «ակնկալված արդյունքները», որոնք «անհրաժեշտ հիմքերն» են ապահովում հաջորդող քայլերի համար, երկրորդ՝ ստեղծվում են նախադրյալներ՝ Քոչարյանի և այլոց նկատմամբ կիրառվելիք դատավճիռների համար ապահովելու «անկախության ցուցիչ», և երրորդ՝ փորձ է արվում չեզոքացնել դեռևս անցյալ տարի հանրայնացված հայտնի «գաղտնալսումների» հետևանքները…

Այն, որ այս ամենը նախապես պլանավորված ու ծրագրված էր, և առանցքային ճարտարապետներից մեկ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր, կարծում եմ վաղուց արդեն գաղտնիք չէ շատերի համար, իսկ ովքեր դեռ կասկածում են՝ կարող են դիտել իր հայտնի՝ 2015թ-ի մարտի 1-ի ելույթի հատկապես վերջին 10 րոպեն։

https://www.youtube.com/watch?v=RglI-CnTDRA

Այստեղ նա անուղղակի կերպով սովորեցնում է նաև իր բառերով ասած՝ «մարդկային կերպարանքը կորցրած» հայհոյախառն ու ամենալպիրշ կերպով «քննադատելու արվեստը»…

Ի դեպ, պատահական չէ, որ անչափահաս թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողների մեջ կարկառուն լևոնականներ էին….

 

Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրը կարմիր թելի պես անցնում է ոչ միայն վերջին մեկ տարում վարվող կադրային քաղաքականության, այլև տեղի ունեցող պրոցեսների գերազանց մեծամասնության միջով։ Եւ դա հատկապես ակնհայտ է Հայաստան-Արցախ թեմայի վերստին արհեստական լարման փորձերում։ Գերազանց իմանալով տեղական մտածելակերպերի ու բարքերի առանձնահատկությունները՝ հաշվարկվել են նաև դիմացինի քայլերը…

Քոչարյանի դեմ դատական գործը, իմ համոզմամբ լրիվ տեղավորվում է այդ համատեքստում, այլապես, սահմանադրական կարգի տապալման հոդվածով և արդարության վերականգնման պատճառաբանությամբ առաջին դատավարությունը պետք էր սկսել Լևոն Տեր-Պետրոսյանից՝ 1996թ.-ի հայտնի դեպքերի հետ կապված։ Բայց հո Լևոնն ինքն իրեն չէ՞ր դատելու… Եւ եթե այն ժամանակ նրան հեռացրեց Վազգեն Սարգսյանը, որի դեմ ևս վերջին ժամանակներում լևոնամերձ և սորոսամերձ շրջանակները սկսել են հստակ ընդգծված վարկաբեկիչ քարոզարշավ, ապա ներկա պայմաններում չկա Վազգենը, իսկ Լևոնը անդրկուլիսյան դիրիժորի իր կարգավիճակում դիրքային և տակտիկական առավելություն է ստացել։

Ընդ որում, Քոչարյանի դեմ դատական գործը, ոչ այդքան անձնական հաշվեհարդար է, որպիսին փորձում են ներկայացնել շատերը, որքան Հայաստանցի-Արցախցի թեմայի բորբոքման փորձ, ինչին ականատես ենք լինում այժմ։ Ասեմ ավելին, նախնական հաշվարկով Քոչարյանի դերում պետք է լիներ Կարեն Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, որի շուրջ «հաշվարկված էր» Արցախյան ուժերի համախմբումը, ինչը՝ ի հեճուկս Լևոնի՝ տեղի չունեցավ և դրանով էլ մասնակի խառնեց նրանց պլանները։ Դրան անմիջապես հաջորդեցին լևոնամերձ և սորոսամերձ ուժերի կողմից իրենց բնորոշ «մուտիլովկաների» տարածումը, թե իբր Արցախից հատուկ ջոկատայիններ են բերվել՝ հեղափոխությունը ճնշելու համար, որը ևս կարճ ժամանակ անց հերքվեց և չաշխատեց ի հուրախություն մեզ։

Ի դեպ, նման տակտիկան նորություն չէ, կարող եք թարմացնել ձեր հիշողությունը՝ դիտելով Վազգեն Սարգսյանի հայտնի ասուլիսներից մեկի այս հատվածի վերջին 3 րոպեն.

https://www.youtube.com/watch?v=cDFQLZKSUMg&t=148s

Այստեղ ակնակրվում է, թե ինչպես էին ոմանք կազմակերպում «ինքնասպանության փորձեր» և դա փորձում վերագրել, այսպես կոչված «ղարաբաղյան կլանին», իսկ այդ երևույթի գնահատականը տալիս է հենց Վազգենը…

Նույն պրոցեսը տեղի է ունենում և այժմ, և տապալելով Կարեն Կարապետյանի վրա հաշվարկած պլանը, խաղի մեջ մտցվեց՝ Քոչարյանը, որի համար Արցախից մարտական ընկերների միջամտությունը սպասված քայլ էր…

Այդ ամենը լրացնում են մասնավորապես Վիտալի Բալասանյանի շուրջ տեղի ունեցող պրոցեսները։ Եւ առհասարակ, բանակի և ուժայինների, հատկապես՝ մարտական գեներալների դեմ տեղի ունեցող պրոցեսները պետք է դիտարկել մեկ ընդհանուր ծիրում։ Սկսած Մարտական գեներալների դեմ «տարօրինակ ճնշումներից» (Մնացականյանի և մի շարք այլ բարձրաստիճան սպաների դեպքերը, «զինվորի հաշվին հարստացած գեներալները չեն որոշելու Արցախյան հարցը» տարօրինակ ձևակերպումները և այլն), վերջացրած զինվորական ավտոբուսի «դեմը կտրելով» և Մեղրու գնդի օրինակով «դասալքության փորձ» հրահրելը, որն անխնա լուսաբանվեց դարձյալ սորոսամերձ և ակնհայտ հակահայկական epress.am կայքով, որով մինչ այդ լուսաբանվում էին բոլոր նմանօրինակ «միջադեպերը», այդ թվում՝ «կապտամազ ադրբեջանասերի» հետ տեղի ունեցածը…

Մի խոսքով՝ հաշվարկը պարզ է. Հրահրել և խորացնել Հայաստանցի-Արցախցի արհեստական կոնֆլիկտ, միևնույն ժամանակ հընթացս փորձել վարկաբեկել մարտական գեներալներին և բարձրաստիճան սպայական կազմին, որոնց մի մասը հատկապես առանցքային դերակատարում են ունեցել Արցախյան ազատամարտում ընդհանրապես և ապրիլյան գործողությունների ժամանակ թշնամու առաջխաղացումը կանխելում՝ մասնավորապես…

Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դեռ վաղեմի պլանները չեն փոխվել՝ կարող եք համոզվել դեռևս 2017 թվականի նրա կուսակից և հատկապես վերջին մեկ տարում Հանրային Հեռուստատեսությամբ ակտիվ գովազդվող Բլեյանի դպրոցի ուսուցիչ, հայտնի եկեղեցատյաց Վ. Թոքմաջյանի հարցազրույցից.

Նույնն է ձեռագիրը. Եթե 1980-ականների վերջին Սովետական Միության դեմ հասունացած դժգոհության ալիքը աստիճանաբար վերափոխվեց ատելության, և այն օգտագործելով՝ խաղադաշտ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա գերազանցապես նույն սցենարով է ընթանում նրա անդրկուլիսյան իշխանավարությունը ներկայումս։ Պարզապես այն ժամանակվա լևոնական ԲՏՌ-ներին փոխարինելու և կամ լրացնելու են եկել լևոնա-սորոսական ԼԳԲՏ-ները։ Դեռ այն ժամանակ էլ՝ լևոնական ԲՏՌ-ները ճնշում էին բանեցնում իրենց ցանկությունը պարտադրելով տարատեսակ հարցերում, այժմ էլ՝ նույն ձեռագիրն է՝ սորոսա-լևոնական լգբտ-ների կատարմամբ։ Եւ ինչպես նախորդ անգամ, հանրության մի ստվար զանգված պետք է ժամանակ անց վռնդի Լևոն Տեր-Պետրոսյանին… Չունի և չի կարող ունենալ անդորր Հայաստանը, քանի դեռ դատարանի առջև չի կանգնել նորանկախ Հայաստանի անօրինականությունների հիմնադիր նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, ապա այն առանցքային կարևորություն ունի, քանի-որ հնարավորություն է ստեղծում հրապարակային և բաց կերպով հաստատել կամ հերքել տարիներ ի վեր շրջանառվող բազմաթիվ թեզիսներ՝ հնարավորություն ստեղծելով վերացնել կասծակի և ատելության նեգատիվ որդը, որը տևական ժամանակ խաթարում է հանրային հոգեբանությունը, և վերջապես իրագործել արդարադատություն՝ վերջնականապես փակելով հարցը…

Այժմ վերադառնանք «Անցումային Արդարադատություն» կոչվածին։ Պետք է ընդգծենք, որ դեռևս անցյալ տարվա ամռանը Փաշինյանն ընդունել էր Սորոսի (բաց հասարակության) և Անցումային արդարադատության միջազգային կենտրոնների հիմնադրամների ներկայացուցիչներին, որոնք իրենց աջակցությունն էին հայտնել հիշյալ գործում։

Դեռ այն ժամանակ իր անմիջական աջակցությունն էր հայտնել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը.

https://www.aravot.am/2018/08/16/975641/

https://epress.am/2018/08/16/%D5%84%D5%A1%D6%80%D5%A4%D5%AF%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%BA%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B7%D5%A1%D6%80%D5%B8.html

Սակայն այս առնչությամբ քննարկումներն ու պրոցեսներն ավելի հին են, ինչին ևս անդրադարձ էի արել դեռևս նախորդ տարվա ամռանը։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում թարմացնել մարդկանց հիշողությունը.

Դեռևս 2014 թվականի մարտի 4-ին, «անցումային արդարադատության» «մասնագետների պատրաստման» մասին հայտարարություն է տարածել Ջեյմս Ուորլիքը, որի վերաբերյալ ավելի մանրամասն կարդում ենք այստեղից.

https://armedia.am/arm/news/9793/ancumayin-ardaradatutyun-sovorum-en-kanayq.html

«Անցումային արդարադատություն սովորում են կանայք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը (2014թ) մարտի 4-ին Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «հայաստանցի և ադրբեջանցի գործընկերները այս շաբաթ Կոսովոյում են՝ ուսումնասիրելու անցումային արդարադատության խնդիրները»: 

Անցումային արդարադատությունն իրենից ներկայացնում է դատական և ոչ դատական միջոցառումների ամբողջություն, որ կիրառվել է տարբեր երկրներում` մարդու իրավունքների զանգվածային խախտումները վերացնելու, փոխհատուցելու նպատակով: Նման միջոցառումներից են քրեական հետապնդումները, ճշմարտությունը վերականգնելու համար ստեղծված հանձնաժողովները, վնասի փոխհատուցման ծրագրերը, ինչպես նաև կառուցողական բարեփոխումների տարբեր ձևեր: Գաղափարը առաջ քաշողները նշում են, որ այն արդարադատության հատուկ տեսակ չէ, այլ նպատակ ունի ապահովել արդարադատությունը հակամարտությունների շրջանում՝ հատկապես ապահովելով վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանություն և վնասի փոխհատուցման մեխանիզմներ:

Կոսովոյում անցկացվող վերոնշյալ միջոցառումը նպատակ ունի հայ և ադրբեջանցի մասնակիցներին տալ այս գաղափարի մասին որոշակի գիտելիքներ, խթանել երկխոսությունը անցյալը վերագնահատելու, անցյալի հետ հաշտվելու միջոցով:

Ծրագրի կազմակերպումն իրականացվել է շվեդական “Kvinna till Kvinna” (թարգմանաբար՝ կանայք կանանց համար) հիմնադրամի օժանդակությամբ: 

Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը հակամարտության գոտում գտնվող երկրներում կանանց դերի մեծացումն է, նրանց պոտենցիալի ներդրումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում, գենդերային անհավասարությունների, կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարը: “Kvinna till Kvinna” հիմնադրամը աշխատում է հակամարտության գոտի համարվող երկրների ավելի քան 100 կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներով:

Կոսովոյում տեղի ունեցող միջոցառմանը Հայաստանից մասնակցում է “Kvinna till Kvinna” հիմնադրամի հայաստանյան գործընկեր կազմակերպությունը՝ “Կանանց ռեսուրսների կենտրոն” ՀԿ-ն, իսկ Ադրբեջանից նրանց հիմնական գործընկերը YUVA մարդասիրական կենտրոնն է, որը կրկին զբաղվում է կանանց հիմնախնդիրներով: Հայաստանյան և ադրբեջանական այս կազմակերպությունները առաջին անգամ չէ, որ մասնակցում են նման ձևաչափով միջոցառումների, որոնց նպատակը ղարաբաղյան հակամարտության հետևանքները հաղթահարելը, խաղաղ կարգավորմանգործընթացում երկու կողմերի կանանց դերի բարձրացումն է»:

Ինպես տեսնում ենք, դարձյալ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ («Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյան), դարձյալ Հակամարտող երկրներ, «խաղաղասիրություն», «Սևազգեստ կանայք», գենդեռային թեմաներ, քաղաքական դաշտում և արցախյան հիմնախնդրի շրջանակներում կին դերակատարների շեշտակի, տարօրինակ ակտիվացում և այլ հերթական զուգադիպություններ…

Այս նյութն ամփոփենք հռետորական հարցադրմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում, քանի՞ մասշտաբային զորավարժություն է իրականացրել Հայաստանը և որքա՞ն Ադրբեջանը…

Եվ որպես վերջաբան՝ մինչ Հայաստանում ՊՊԾ գունդը գրաված անձանց մի խումբ պատրաստվում է Մայիսի 28-ին ընդառաջ հերթական պրովոկացիան իրականացնել Արցախյան թեմատիկայով, այդ ընթացքում Ադրբեջանն անց է կացնում իր հերթական խոշորամասշտաբ զորավարժությունները….

Իսկ թե ինչ կապ ունի նշյալ խումբը սորոսյան շրջանակների հետ՝ պետք է հարցնել պարոն Չուքասզյանին, գլոբալիստ Ստեփան Գրիգորյանին …

…և անհայտ ծագման այս արարածին…

Ինչևէ, մնում է հուսալ, որ դեժավյու հիշեցնող այս թնջուկն հանգուցալուծելու ճանապարհին ազգային ուժերը և հատկապես Արցախյան դերակատարները, պարզ համառության հետ մեկտեղ կդրսևորեն դիվանագիտական ճկունություն՝ չկատարելով «թշնամական կողմից նախապես հաշվարկված և ակնկալվող քայլերը», ինչը կարող է վերստին խառնել Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաքարտերը…

Հակառակ դեպքում, կստեղծվի մի իրավիճակ, երբ «Գորդյան այս հանգույցի հանգուցալուծմանը միայն մեկ՝ ավանդական ճանապարհ կմնա» …. Եւ մենք ստիպված կլինենք կրկին անցնելու «Կարսի ճանապարհը»…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում