AM | RU
USD
EUR
RUB

Ո՞վ և որտե՞ղ է ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգը (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արևմտյան ուղեղային կենտրոնները շարունակում են ծրագրեր մշակել Հայաստանի համար։ Ըստ նրանց փորձագետների, Հայաստանում «ժողովրդավարական արդյունավետ անցումը կարող է «օրինակ ծառայել» այլ խոստումնալից ժողովրդավարական երկրների համար»։ Մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն իրենց ցանկալի հունում պահելու նպատակով նրանք նորանոր առաջարկներ են ներկայացնում ՀՀ իշխանություններին՝ հետևողական լինելով, որպեսզի դրանք հնարավորինս շուտ կյանքի կոչվեն։

Այսպես, վերջերս հայտնի դարձավ, որ Ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը Հայաստանում ներդրումների դաշտ ձևավորելու համար առաջարկում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։ «Առաջին հերթին, պետք է հեռացնել /Արցախի/ ուժայիններին կամ նրանց դեմ կոռուպցիոն մեղադրանքներ առաջ բերել։ Փաշինյանի փոխատեղությունները այս ռեգիոնում կարող են նշանակել նրա ճկունությունը ապագա բանակցությունների սեղանի շուրջ։ Նա ընտանյոք հանդերձ որոշակի քայլեր կատարեց, որոնք կարող են նշանակել վստահության ամրապնդման մեխանիզմներ իրականացնելու նրա պատրաստակամությունը», - փետրվարի 14-ին գրել է ԱՄՆ ՄԶԳ խորհրդատու Ռեյ Սալվատորե Ջեննիգս։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո Հայաստանում և Արցախում, ինչպես ընդունված է ասել, շատ հուզիչ էր…

Մինչ այդ էլ «Սորոսի գրասենյակի» հետ համագործակցող հայ լրագրողներն ու փորձագետներն են առաջարկներ մշակել ԱՄՆ համար՝ հուշելով վերջիններիս, թե ինչ է պետք անել Հայաստանում։

Նման պարագայում շատ տրամաբանական է որ Հայաստանում պետք է առաջանար այս նյութի գլխագրում դրված հարցը՝ ո՞վ և որտե՞ղ է ձևավորում Հայաստանի քաղաքական օրակարգը։ Եվ քանի որ շատ բան էլ մեր երկրում բավական բաց է արվում, պարզ է, թե ինչու են, օրինակ, ՎԵՏՕ քաղաքացիական շարժման անդամները արգելափակում Սորոսի գրասենյակի մուտքը։

Ինչպե՞ս հասնել Հայաստանի դեօկուպացիային օտարերկրյա գործակալներից։ Այս և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ է խոսել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներկայացվող տեսանյութում։

Լրահոս
Պուտինը հայտարարություն է արել 6 ժամյա բանակցություններից հետո Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները շարունակվում են ավելի քան 6 ժամ Մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով. Մեդիափորձագետ Արսեն Բաբայանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունենալու (Տեսանյութ) Կրկին թիրախավորվել է ընտանիքը. ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան Նիստ տեղի չի ունեցել, այն նշանակվել է վաղը, Արսեն Բաբայանին դատարան չեն բերել Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին Ակնկալում էի դատարանի առջև տեսնել այն մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը. Լիկա Թումանյան Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են. Մալյան Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան Ռուսական նավը աղետի ազդանշան է տվել Նորվեգիայի ափերի մոտ փոթորկի ժամանակ Դատարանը որոշում է Արսեն Բաբայանին կալանավորելու հարցը Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես ջրի երկու կաթիլ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ) Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ) Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ) Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան 2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին Քննչականից այցելել են «Լուսավոր Հայաստան» Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է Տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում եւ այն անվերջ խորն է. Արման Սաղաթելյան Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը. Ռուբեն Մելիքյան Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան Աղասի Ենոքյանի ճեպազրույցը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ. Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan