Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են երկրորդ ընթերցմամբ քննարկման ենթակա մի շարք նախագծեր:

Օրակարգում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում