Մախաչկալայում պայթյուն է տեղի ունեցել լցանավի վրա, կան զոհեր

Մախաչկալայում պայթյուն է տեղի ունեցել լցանավի վրա, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորռեչֆլոտի» մամուլի ծառայությունում:

«Երկու մարդ զոհվել է, մարմինները գտնվել են, երկուսը հիվանդանոցում են, մեկն առայժմ անհայտ կորած է»,– ասել է գործակալության զրուցակիցը: Ընդհանուր առմամբ լցանավում եղել Է 12 մարդ: «Ռոսմորռեչֆլոտ»-ում հավելել են, որ պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, այրվում է լցանավի բնակելի մասը: «Հրդեհն առայժմ մեկուսացված չէ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են մարել կրակը»,– հայտնել է գործակալության զրուցակիցը: ՌԴ-ի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարավային քննչական վարչության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել է երեք մարդ: «Կատարում ենք սուգում, երեքը տուժել են: Մեքենայական բաժանմունքում լսված թրխկոցին հաջորդել է բռնկումը»,- ասել է զրուցակիցը: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ պայթյունը տեղի է ունցել նավթի վերամղման ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում