Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը

Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Հանկարծամահ է եղել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱԳՆ-ից։

Բադալյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի նոյեմբերի 20-ին։

2019 թվականի մայիսի 22-ին Բադալյանը ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել էր նաև Աֆղանստանի դեսպան, իսկ մայիսի 24-ի հրամանագրով՝ նաև Տաջիկստանում ՀՀ դեսպան։

Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում