AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթնյուզին» տված հարցազրույցում հայտնել է, որ միջազգային հանրությունն ամբողջովին աջակցում է Հայաստանում ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ ունենալու մեր օրակարգին: Ավելի վաղ Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումների օրակարգին անդրադարձել էր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Նիկոլ Փաշինյանին հղած իր նամակում, արդարադատության ոլորտի բարեփոխումներին անդրադարձ կար նաև հունիսի 13-ին կայացած Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով արված համատեղ մամուլի հայտարարությունում:

Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին եվրոպական կառույցների արձագանքի մասին զրուցել ենք «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:

«Ե´վ Յագլանդի նամակում, և´ համատեղ հայտարարությունում նշվում է դատական բարեփոխումների ՀՀ իշխանությունների օրակարգին աջակցության մասին, ընդգծվում է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Նկատենք, որ և´ նամակում, և´ հայտարարությունում չի խոսվում ոչ անցումային արդարադատության և ոչ էլ վեթինգի մասին, որի անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է:

Օրինակ` արդարադատության ոլորտում բարեփումների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հետ Եվրոպայի խորհրդի պատվիրակության ունեցած քննարկումներից հետո Յագլանդն իր նամակում նշում է բարեփոխումների ռազմավարության անհրաժեշտության մասին, որը կարող է կառուցվել երեք հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ պայքար, դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացում, մարդու իրավունքների խախտումների շտկում: Ոչ մի խոսք Հայաստանում վեթինգի անհրաժեշտության մասին», - նշեց փորձագետը:

Փորձագետի խոսքով` թեև ԵՄ-ն աջակցել է Ալբանիայում վեթինգի կիրառմանը (երկրի տարածքում մարդու օրգանների վաճառքի, թրաֆիքինգի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար)` Եվրոպայում զգուշությամբ են վերաբերում այդ գործիքի կիրառմանը` հատկապես նորմալ պայմաններում: «Մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն առանձնացնում է դատական համակարգում մեծ լարվածության առաջացման, դատական իշխանության նկատմամբ հասարակության անվստահության մեծացման, գործընթացը վերահսկող քաղաքական ուժի կողմից դատական իշխանության զավթման ռիսկերի մասին: Թեև Հայաստանում դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության հարց կա, և դա չի հերքում այդ թվում ընդդիմությունը, սակայն մենք ակնհայտորեն չունենք այն իրավիճակը, որի դեպքում վեթինգն ու անցումային արդարադատությունն այլընտրանք չունեն: Այս հարցում, կարծես թե, Փաշինյանն ու Եվրոպան սկսել են հասկանալ միմյանց», - նշեց Հասմիկ Վարդանյանն ` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը «Շանթնյուզին» տված հարցազրույցում կարծես թե այլևս չի խոսում անցումային արդարադատության և վեթինգի ներդրման կենսական անհրաժեշտության մասին` պնդելով, որ կարևորը վստահելի դատական համակարգ ունենալն է, իսկ «վեթինգ-ոչ վեթինգ, դրանք ուղղակի գործիքներ են»:

 

Լրահոս
Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով «Հրապարակ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի քավոր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan