Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում