AM | RU
USD
EUR
RUB

Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է միաբանական համագումարը, որին մասնակցում են տարբեր երկրների թեմերում և համայնքներում ծառայություն իրականացնող Մայր Աթոռի միաբանները (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա): Համագումարը նախագահում էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիկոպոս Հակոբյանը:

Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:

Միաբանական համագումարը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես է եկել համագումարի կազմակերպիչ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Կյուլկյուլյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ):

Հայր Սուրբն իր ուրախությունն է հայտնել համագումարի անցկացման առիթով, որի շնորհիվ միաբաններին լավագույն հնարավորությունն է ընձեռնվում միասին աղոթելու, իրենց ուխտը վերանորոգելու Աստծո և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, Տիրոջով զորանալու, իրենց հավատարմությունը հայտնելու Ամենայն Հայոց Հայրապետին և նրա մյուռանաբույր Աջից մշտապես բաշխվող առաքելական օրհնությամբ տոգորվելու:

«Այս պահն անկրկնելի է և քաղցր հիշողություններ է արթնացնում մեզանից յուրաքանչյուրի հոգում, քանզի անկախ մեր ծառայության վայրից, աստիճանից և զանազան հանգամանքներից, մեր սրտի մեկ մասնիկը մշտապես այստեղ է՝ Միածնաէջ այս սրբավայրում, ուր դարեր շարունակ հնչում և հնչելու է Մայր Աթոռիս միաբանության անդադար աղոթքը «վասն խաղաղութեան և անսասանութեան ազգիս հայոց և եկեղեցւոյս մերոյ»։ Այդ սուրբ մասնիկն է, որ մեզ հույս է տալիս, առաքելության մեջ հաստատուն պահում և զորացնում։ Անհերքելի է, որ մեր տան հանդեպ կարոտի այդ զգացողությունն աննկարագրելի և անպատմելի է, որն ամեն անգամ ինքնատիպ առկայծում և բոցավառվում է, երբ միասին ենք՝ միասիրտ, միաբան և միախորհուրդ։

Ամենքս էլ կոչված ենք Աստծո խոսքը քարոզելու, Ավետարանի անխարդախ կաթը ջամբելու և մեր ժողովրդին փրկության առաջնորդելու՝ դաստիարակելով և կրթելով մշտամնա արժեքներով։ Բայց, սիրելինե՛ր, այս առաքելությունն առավել արդյունավոր է, երբ միասին ենք՝ մեկ հոգի և մեկ սիրտ ու Հայոց Եկեղեցու անդամներ։ Եղբայրության այս կապերը ոչ միայն միացնում են մեզ, զորացնում և նոր ուժ տալիս, այլև մեզ անպարտելի են դարձնում յուրաքանչյուր մարտահրավերի կամ խնդրի առաջ։ Ուր էլ լինենք, ուր էլ գնանք, երբեք չպետք է կորցնենք կամ թուլացնենք մեր կապը Սուրբ Էջմիածնի հետ, որը մեր կոչման և հոգու ներշնչանքն է, զորացման աղբյուրն ու կյանքի ավիշը։

Սուրբ Էջմիածնի միաբան լինելը պատասխանատվություն է, հանձնառություն և կոչման բարձր գիտակցություն, մեր սրբազան ուխտը՝ ծառայելու Հայոց Եկեղեցուն և աստվածասեր մեր ժողովրդին։ Ծառայասիրության և կոչման դեպքում մնացած ամեն ինչ երկրորդական է դառնում, քանզի գիտակցում ես, որ Սուրբ․ Էջմիածնի զավակն ես, ասել է թե՝ կրողն աստվածային Ճշմարտության»,- նշել է Հայր Օշականը՝ հավելելով, որ վերադարձը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նորովի հայացք է մեր քրիստոնեական և ազգային ինքնությանը, մեր կոչմանն ու առաքելությանը, այսինքն՝ դարձ դեպի մեր էությունը, որտեղից ծնվել և որով զորանում ենք։

Բացման խոսքին հաջորդել է համագումարի օրակարգի քննարկումը, ապա տեղի ունեցավ միաբանական համագումարի դիվանի ընտրությունը: Ատենապետ ընտրվեց Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը (ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ), ատենադպիրներ` Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը (Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն) և Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը (Եգիպտոսի Հայոց թեմ):

Միաբանական համագումարի մասնակիցներին ողջունել են և հոգևոր ծառայության վերաբերյալ իրենց մտորումները ներկայացրել նաև Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչները` Հոգեշնորհ Տ. Պետրոս վարդապետ Մանուելյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն) և Տ. Եղիշե վարդապետ Ուճքունյանը (Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն):

Համագումարի առաջին օրը փակվել է Հովնան Սրբազանի «Պահպանիչ» աղոթքով:

Քառօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 19-ին համագումարի մասնակից միաբանները հովվական առաքելությամբ կմեկնեն Գեղարքունյաց թեմի տարբեր հեռավոր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես կարիքավոր ընտանիքներին:

Լրահոս
Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով Ղազինյան. Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները «Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում «Հրապարակ». 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 18 Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan