AM | RU
USD
EUR
RUB

Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Անկախ»-ի հետ զրույցում անդրադարձել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարությանը։

- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը։

- Եթե մեկը ուշադիր կարդա ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ կետը, ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածը, ապա ակնհայտ կլինի, որ Վահե Գրիգորյանի ասածն ուղղակի անհեթեթություն է։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի նախագահին չի կարող փոխել ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ Ազգային ժողովը, ոչ էլ կառավարությունը։ Բայց այս ամենի մեջ ինձ ուրիշ բան է մտահոգում․ մենք դաստիարակություն ենք ստացել մեր ընտանիքներում, բակում, դպրոցում, հասարակության մեջ, անցել ենք տասնյակ տարիների կյանք, և ես առաջին անգամ եմ լսում, որ մարդն ինքն իրեն հռչակի նման կարգավիճակ։ Ինչ-որ նոր տեսակի մարդիկ են աճել, որոնց ես երբեք չեմ հանդիպել իմ կյանքում։ Մտահոգիչ է, որ արդեն այդպիսի մարդիկ կան հասարակության մեջ։

- Հնարավոր համարո՞ւմ եք, արդյոք, որ ճնշումների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տա։

- Գիտե՞ք, վերջիվերջո մեր ժողովուրդը հիմար չէ, որ ամեն մի կոչով ճնշումներ անի։ Խոսքը մի քանի հարյուր մարդու մասին չէ։ Իսկապես կարող է մի քանի հարյուր մարդ դեմ լինի նրան և պահանջի հրաժարական, բայց այն համաժողովրդական ճնշումները, որ կային մեկ տարի առաջ, այս պահին, այս հարցի շուրջ կրկնել հնարավոր չէ։ Հրայր Թովմասյանն ունի մաքուր կենսագրություն, այսինքն՝ ոչ մի բանից կպչել հնարավոր չէ։ Ոչ ոք չի կասկածում Հրայր Թովմասյանի պրոֆեսիոնալ հատկություններին։ Ես վաղուց եմ ճանաչում նրան, մեր կուսակցության հետ կապված մարդ է եղել, և նրա մեջ կամային հատկությունները բավականին բարձր են, նա հեշտությամբ ճնշումներին չի ենթարկվի։ Այստեղ հարցն իր պաշտոնի մասին չէ, այլ երևույթի մասին է, այսինքն՝ Հրայր Թովմասյանը պետք է պայքարի ոչ թե իր պաշտոնը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար։ Տեգեր: Վազգեն Մանուկյան, Վահե Գրիգորյան, Հանրային խորհուրդ, ԱԺՄ, Հայաստան, հարցազրույց, Սահմանադրություն Կարդացեք նաև` ​Իրավունքի մեկնաբանումը ունի գիտական կանոններ և չպետք է վերածվի բառախաղի. Նորա Սարգսյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին Ինչպես տեսնում եք՝ ես աշխատանքի եմ գնում, եթե անհրաժեշտություն լինի, հայտարարություն կանեմ. Հրայր Թովմասյան Եթե Վահե Գրիգորյանը այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում. Դավիթ Հարությունյան «Քաղաքականություն է, սըր». Ավետիք Իշխանյան Տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության հուղարկավորություն».Վարդան Այվազյան

 

Լրահոս
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan