AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը։

Նա Վահե Գրիգորյանի մասնագիտական ունակությունները կասկածի տակ է դրել այն հայտարարությունից հետո, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները. «Անկեղծ ասած՝ ես ամաչում եմ այդ հարցը լրջորեն քննարկելուց, որովհետև դա վերին աստիճանի պրիմիտիվ մեկնաբանություն է։ Բայց մյուս կողմից՝ իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Դրա դեմը պետք է առնել, այլապես հետևանքները կարող են կործանարար լինել երկրի համար։ Շատ ադեկվատ իրավաբաններ արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել Սահմանադրության այդպիսի խեղաթյուրման առնչությամբ, անգամ իրավագիտության սկզբունքների հիման վրա մանրամասն մեկնաբանել այդ հարցին վերաբերելի նորմերը, ինչի կարիքն իրականում չպիտի լիներ։ Սակայն երբ սահմանադրական նորմերը պրիմիտիվ մեկնաբանման են ենթարկվում ՍԴ դատավորի կողմից, դա արդեն չափազանց լուրջ սպառնալիք է երկրի սահմանադրականության նկատմամբ, և պետք է միանգամից դրա դեմն առնել»։

Որպես խնդրի հանգուցալուծում՝ Գոռ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. «ՍԴ դատավորը, որը երկրի գործող Սահմանադրության նկատմամբ ունի անթաքույց արհամարհական վերաբերմունք, այն անվանում է բռնաբարության ծնունդ, դիտավորյալ խեղաթյուրում է Սահմանադրության իմաստը՝ հանդես գալով իր պաշտոնական կարգավիճակով երկրի խորհրդարանում, չի կարող ու չպիտի շարունակի պաշտոնավարել իբրև դատավոր։ Նա ակնհայտորեն ի վիճակի չէ իրականացնել սահմանադրական արդարադատություն գործող Սահմանադրության հիման վրա և պաշտպանել այդ Սահմանադրությունը։ Բացի այդ, ՍԴ նախագահի լիազորությունների ապօրինի յուրացման փորձն արդեն չափազանց ծանր խախտում է, ուստի այս հարցի հանգուցալուծումը ես տեսնում եմ գործող Սահմանադրության 164-րդ հոդ․ 9-րդ մասի շրջանակում։ Մտածում եմ, որ Սահմանադրական դատարանի բոլոր ութ անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին էական կարգապահական խախտում կատարելու հիմքով»։

Լրահոս
Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները «Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում «Հրապարակ». 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 18 Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan