AM | RU
USD
EUR
RUB

Նավաբեկությունից հետո հիշում են միայն նավապետի անունը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Եթե սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, ապա անտաղանդների վերջին հանգրվանը ներքին թշնամիների ու ներքին դավադրության փնտրտուքն է: Այս կործանարար գործընթացի առանձնահատկությունն այն է, որ երբ սեփական կառավարչական անկարողությունն ու մտքի բացակայությունը փորձ է արվում քողարկել ներքին թշնամիների փնտրտուքով, ապա մեղավորներ միշտ գտնվում են: Եվ միայն հիվանդ ուղեղներում կարող է ծնվել միտքը, թե պերմանենտ ինչ-որ մեկին մեղավոր կարգելով, թշնամի հռչակելով, դավադիր նշանակելով կարելի է «մարդուն զատել անասունից» և եկիրը զերծ պահել տարածաշրջանում ահագնացող պատերազմական վտանգներից:

Եթե իշխանության կրողները մոտալուտ պատերազմի վտանգ են տեսնում, եթե հետախուզական տվյալների և բաց աղբյուրներից ստացված տեղակատվության վերլուծության համադրությունը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է արտաքին ներխուժման վտանգի առջև, ապա իշխանության կրողն ու երկրի անվտանգության պատասխանատուն պարտավոր է ահազանգի կոչ հնչեցնել, այլ ոչ թե ներքաղաքական գործընթացում դիրքային առավելություն ստանալու կամ ամբոխին զբաղեցնելու համար աջին ու ձախին թշնամի և դավադիր նշանակել: 1918-ին Արամ Մանուկյանը գնաց այդ ճանապարհով և էվակուացման շեմին կանգնած Երևանը փրկվեց: 1992-ի ամռանը Վազգեն Սարգսյանը գնաց այդ ճանապարհով ու Սրխավենդի խաչմերուկից թշնամին հետ շպրտվեց` կանխելով Ստեփանակերտի վերահաս անկումը: Եթե երկիրը կանգնած է պատերազմի շեմին, ապա մարդկանց պետք է դիմել հայրենակիցներով, քույրեր և եղբայրներով, այլ ոչ թե հներով ու նորերով, ներքին թշնամիներով ու դավադիրներով, հեղափոխականներով ու հակահեղափոխականներով: 1941-ին նույնիսկ Ստալինն իջավ իր գոռոզության պատվանդանից ու մարդկանց դիմեց եղբայրներ և քույրերով:

Որովհետև պատերազմի դեպքում մենք բոլորս ենք մի նավի մեջ ու անկախ մեր շահերից, նախասիրություններից և ճաշակից` այդ նավն ունի ընդամենը մեկ նավապետ: Եվ նա պարտավոր է խաղեր չտալ պատերազմ երևույթի հետ: Եթե կա պատերազմի վտանգ, ապա իշխանության կրողն ունի դրան պատրաստվելու ամբողջական գործիքակազմ: Պետական ապարատը պատրա՞ստ չէ, լավը՞ չէ, շատ լավ, փոխեք պետական ապարատը, բերեք նրանց, ովքեր կարող են պատերազմի ժամանակ թիկունքը կազմակերպել, լոգիստիկան ապահովել: Դա ձեր անմիջական պարտականությունն է, դա ձեր գործի անունն է: Զինվորական հրամկազմում խնդիրնե՞ր կան, շատ լավ, փոխեք այդ մարդկանց, եթե կուզեք` Մխիթար Հայրապետյանին գեներալի կոչում շնորհեք և կորպուսի հրամանատար նշանակեք: Բայց գործեք պարոնայք, պատերազմը խաղուպար չէ, ոչ էլ հնարավոր է տանուլ տված պատերազմի մեղքը բարդել ուրիշի վրա: Անկեղծ ասած, իմաստ էլ չկա: Հավատացեք, նավաբեկությունից հետո հիշում են միայն նավապետի անունը...

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին Միքայել Մինասյան. «Անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը մեծ «զեղչեր» կտա պարոն Վանեցյանին» 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ հացադուլ Էդուարդ Շարմազանով. «Նիկոլական ռեժիմն ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը» «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին Երբ կայսրություն ես ստեղծում ու սաղ աշխարհին ասում՝ հոպ հլը, պիտի ներսում էլ սաղին շարես: Հեղափոխությունը սա է Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետեւ այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արեւիկ Պետրոսյան «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան Հարգելի դատավոր, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարությամբ երեկ Ձեզ ուղարկել են հստակ մեսիջ. Ալումյանի հայտարարությունը դատարանում Մերժում ստանալուց հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել նրան Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Ուղիղ ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan