Թրամփը պատրաստ է ապառազմականացված գոտում ձեռք սեղմել Կիմ Չեն Ունի հետ

Թրամփը պատրաստ է ապառազմականացված գոտում ձեռք սեղմել Կիմ Չեն Ունի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունին հրավիրել է հանդիպելու Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Թրամփը դա անվանել է ինքնաբուխ ժեստ: Նա «Թվիթեր»-ում գրել է, որ կարող է ձեռք սեղմել և բարևել Կիմ Չեն Ունին Հարավային Կորեա իր այցի ընթացքում:

Հյուսիսային Կորեան դա անվանել է շատ հետաքրքիր առաջարկ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում