Կալիֆորնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կալիֆորնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «Ռիա նովոստի»-ն գրում է ԱՄՆ սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ԱՄՆ-ի ժամանակով ժամը 03.19-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով Կալիֆորնիայի Քերն շրջանի Ռիջքրեսթ քաղաքում երկու հազար մարդ մնացել առանց էլեկտրականության։ Լոս Անջելեսի հրդեհային վարչության ներկայացուցիչները հաղորդել են նաև մի քանի տուժածների և հրդեհների մասին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին նույն տարածաշրջանում սա երկրորդ երկրաշարժի դեպքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում