Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները

Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Pamnorama.am: Ռուսաստանը քննարկում է Վրաստանի դեմ ընդունված սահմանափակումների չեղարկման հնարավորությունները, մասնավորապես ավիաչվերթների արգելքի վերացումը, եթե վերացվի ռուսների անվտանգության սպառնալիքները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում: Այս մասին գրում է Tass-ը։

«Մենք հուսով ենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը և կվերացնեն ռուսների անվտանգության սպառնալիքները։ Եթե դա տեղի ունենա, ապա անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն միջոցները չեղյալ հայտարարելու հնարավորության համար։ Մենք ցանկանում ենք լինել բարեկամ Վրաստանի հետ ու համագործակցել՝ հանուն Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների», – ասել է Լավրովը:

Նախարարի խոսքերով, Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հարաբերություններն իրենց ներքին գործն են, Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին, սակայն իրենց չի կարող չանհանգստացնել որոշ շրջանակների կողմից հակառուսական տրամադրությունների հրահրումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում