Թուրքիայում զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել

Թուրքիայում զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով մոտ 25 զբոսաշրջիկ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Gazeta-ն։

Առաջին տվյալների համաձայն, տուժածների թվում են Ռուսաստանի, Լեհաստանի և Նորվեգիայի քաղաքացիներ: Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Կեմերի շրջանում:

Մարդկանց մեծ մասը տուժել է կոտրված ապակիների պատճառով: Բժիշկները օգնություն են ցույց տվել նրանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում