AM | RU
USD
EUR
RUB

Ստացվում է՝ Փաշինյանի մասնակցությունը Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին չի համապատասխանել ՀԱՊԿ կանոնադրությանը. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Պետդուման վավերացրել է Երկրորդ և Երրորդ արձանագրությունները, որոնք փոփոխություն են մտցնում ՀԱՊԿ կանոնադրությունում։ Երկրորդ արձանագրությունով առաջարկվում է նախատեսել, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվեն ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության օրենսդրությամբ նրանք օժտված են լիազորություններով՝ որոշումներ կայացնելու այն հարցերի վերաբերյալ, որոնք մտնում են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության մեջ։ Երրորդ արձանագրությունը նախատեսում է ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակի շնորհում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք ցանկանում են ուսումնասիրել բաց նորմատիվային իրավական բազան, փորձն ու ՀԱՊԿ գործունեությունն՝ առանց նրա գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությունների ստանձնման։

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ փորձել ենք հասկանալ՝ թե ինչպես կանդրադառնան այս փոփոխությունները Հայաստանի շահերի վրա:

«Դիտորդի կարգավիճակի տրամադրման մասին արձանագրության դրույթներով հիմնականում չեզոքացվել են Հայաստանի համար այդ փոփոխությունից բխող մարտահրավերները: Մասնավորապես նշվում է, որ դիտորդի կարգավիճակ կարող է ստանալ միայն այն երկիրը, որը դիվանագիտական հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ: Այսպիսով, բացառվում է ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կամ Պակիստանին դիտորդի կարգավիճակի շնորհումը, ինչի հնարավորության մասին նախկինում շատ է խոսվել, և ինչը լուրջ մտահոգություններ էր առաջացնում Հայաստանի մոտ», - նշեց Հասմիկ Վարդանյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն այս հարցում պետք է աչալուրջ լինեն՝ կառույցում խնդրահարույց երկրների մասնակցությունը, թեկուզ դիտորդի կարգավիճակով, բացառելու համար:

Ինչ վերաբերում է Երկրորդ արձանագրությանը, ապա, ըստ փորձագետի, այստեղ որոշակի հարցեր են առաջանում: «Փաստացի, այս փոփոխությունը վերաբերում է Հայաստանին: Ստացվում է, վերջին մեկ տարում ՀՀ վարչապետի մասնակցությունը ՀԱՊԿ նիստերին չի համապատասխանել կառույցի կանոնադրությանը:

Փաստորեն, մենք արդեն այս իրավիճակը կարգավորելու ուղղությամբ գործընթաց ունենք, թեև բավականին ուշացած: Հիշեցնեմ, որ վերջին մեկ տարում կառույցում իմիջային լուրջ խնդիրներ ունեինք կապված գլխավոր քարտուղարի շուրջ մեր իսկ ստեղծած բարդ իրավիճակի հետ: Եվ չնայած ՀՀ իշխանությունները սկզբնական շրջանում հավաստիացնում էին, որ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն դա տեղի չունեցավ», - նշեց փորձագետը:

Ըստ Հասմիկ Վարդանյանի՝ 2018 թվականի ապրիլին Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու արդյունքում միջազգային կառույցների տարբեր ձևաչափերում Հայաստանի ներկայացվածության հարցն ավելի սուր է ԵԱՏՄ-ի դեպքում, որտեղ մենք վերջին մեկ տարում վարչապետի մակարդակով մասնակցում ենք և՛ պետությունների ղեկավարների մակարդակով անցկացվող Բարձրագույն խորհրդի նիստերին, և՛ կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող Միջկառավարական խորհրդի նիստերին: «Սա ոչ միայն կարող է բացասական ազդեցություն ունենալ կառույցում մեր արդյունավետության, Հայաստանի շահերն առաջ մղելու տեսանկյունից, այլև հարվածում է մեր երկրի հեղինակությանը: Սակայն, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, այստեղ իրավիճակը շտկելու ուղղությամբ գործընթաց կարծես չկա», - եզրափակեց փորձագետը:

 

 

Լրահոս
Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան «Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ». պանելային քննարկում. Ուղիղ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan