AM | RU
USD
EUR
RUB

ԲԴԽ-ն մտահոգություն է հայտնել դատավորի աշխատասենյակը խուզարկելու կապակցությամբ և ներկայացրել միջնորդություն

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:

Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019 թ. ստացել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պատասխանը:

Քննարկման առարկա դարձնելով ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Վերոգրյալի արձանագրմամբ Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:

Լրահոս
Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու «168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ «Հրապարակ». Իշխանությունը տագնապած է. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ «Փաստ». Քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով» «Փաստ». Փաշինյանը «երկու քարի արանքում» է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 22 Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի Ռուսաստանի դեմ պայքարելու համար զենք տրամադրելու խնդրանքին Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ Դրամահավաք՝ հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի օրոք որքա՞ն պարգևավճար է ստացել Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ․ Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Միհրան Պողոսյան Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողով Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա Facebook-ում Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ Ստեփանակերտի միջադեպը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները ԵՊՀ խորհրդի նիստ. Քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ Սահմանադրական հանրաքվեն նախադեպ է ստեղծում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով. ԱԺՄ Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Եղանակը զգալի կտաքանա Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan