Հուլիսի 31-ին Մոսկվայում ամենացուրտ գիշերն է գրանցվել
31/07/2019 20:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Օդերևութաբանները հայտնել են, որ 1940-ականների կեսերից հետո հուլիսի 31-ին Մոսկվայում ամենացուրտ օրն են գրանցել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնագետների խոսքով՝ հուլիսի վերջին օրը համարվում է տարվա ամենաշոգ օրը: Մինչդեռ Մոսկվայում 70 տարի այսպիսի ցածր ջերմաստիճան չի գրանցվել:
Ըստ աղբյուրի՝ hուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը Մոսկվայում եղել է հուլիսի ամենացուրտ օրը, օդի ջերմաստիճանը նվազել է 8.9 աստիճանով. առավոտյան օդի միջին ջերմաստիճանը կազմել է – 8,3 աստիճան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում