AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանն արդեն փաստացի խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի միլիոնավոր մեր հայրենակիցների համար

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը հերքում է սոցիալական ցանցերում ու մամուլում տարածվող այն լուրերը, համաձայն որոնց օդանավակայանի հայազգի աշխատակիցներին ազատում են աշխատանքից։ Շատ կզարմանայի, եթե հաստատեին։ Ասեին. «Այո, հայ են, հանում ենք։ Բա խի՞ չհանենք։ Թող գնան ձեր վարչապետի ասած տնտեսական թռիչքաձև աճ ունեցող երկրում ապրեն»։ Իհարկե պիտի հերքեին։ Ազգամիջյան խնդիրները շատ սուր են Ռուսաստանում և նման հարցերը, բնականաբար, զգույշ են մեկնաբանվում։ Սոչիում առաջացած խնդրին քիչ հետո կվերադառնամ։ Հիմա մի ուրիշ նմանատիպ բան պատմեմ։

Ուրեմն այսօր առավոտյան հանկարծ պարզեցի, որ մեքենայիս մարտկոցը փչացել է։ Ու քանի որ հանդիպման էի շտապում, տաքսի բռնեցի, խնդրեցի, որ ինձ տանի ռադիոտան մոտ։ Վարորդը, որ շատ բարեկիրթ մի մարդ էր, խնդրեց ճանապարհը ցույց տամ։ Զարմացա։ Հարցրեցի Երևանի՞ց է, թե ոչ, պատասխանեց, որ մոտ մի ամիս առաջ է վերադարձել Հայաստան։

- Մոսկվայում էի ապրում, եղբայր։ Մինչ էս դեպքերը սկսվելն այնտեղ էլ էի վարորդ աշխատում։

-Ի՞նչ դեպքեր։

- Դե բռնոցիները։ Հայերի կյանքը ուտում են։ Հենց տեսնում են ղեկին հայ է, միանգամից կանգնացնում ու անիմաստ տուգանքներ են գրում։ Ոչ մի բանի չեն նայում՝ թուղթ ունես, թե՞ չէ։ Խախտում արե՞լ ես, թե չէ։ Հայ ես, ուրեմն պիտի տուգանվես։ Դե տենց հնարավոր չի աշխատել։ Թողեցի, եկա։ Քանի ավելի լուրջ խնդիրներ չեն սկսել առաջացնել հայերի համար։

Նման լուրեր էլի էի լսել, բայց այսօր ծանոթացա մարդու հետ, ով փաստացի դարձել է այդ քաղաքականության զոհը։ Մոտ երկու ամիս առաջ էլ եղբայրս է թալանվել Ռուսաստանի ճանապարհներին։ Ասում է՝ ոստիկաններն անգամ ձեռքի ժամացույցն ու հագի շորն էին փորձում վերցնել։ Թե բա՝ ժամացույցդ տուր, ճանապարհի այլ տեսուչներին կասեմ քեզ չնեղացնեն։

Իսկ այսօր արդեն Սոչիի օդանավակայանի դեպքը։ Ու թեև լուրը պաշտոնապես հերքվում է, բայց կապ հաստատեցի այնտեղ բնակվող ծանոթներիս հետ, ասում են, որ շատ լարված իրավիճակ է՝ հարյուրավոր հայերի համար խնդիրներ են առաջանում տարբեր տեղերում։

Նման բանը չի կարող պատահականություն լինել։ Այն, որ Ռուսաստանի իշխանությունները սկսել են հետապնդել ՀՀ քաղաքցիներին ու հայերին ընդհանրապես, փաստ է։ Խնդիրներ են առաջացնում նաև Հայաստանի Հանրապետության համար։ Գազի գին, զինամթերքի մատակարարում, այլ ռեսուրսների խնդիր… Մտածում եմ՝ առաջիկա օրերին այս մասին ավելի մանրամասն ուսումնասիրություն կատարել և նյութ հրապարակել։

Իսկ հիմա դեռ կարող եմ միայն ասել, որ խնդիրը քաղաքական է։ Ավելի ճիշտ՝ այս ամենը հետևանքն է այն քաղաքականության, որը վարում է Նիկոլ Փաշինյանը թե՛ Հայաստանի ներսում և թե՛ գործընկերների հետ հարաբերություններում։ Եվ սա շատ վտանգավոր է։ Որովհետև նա արդեն փաստացի խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի միլիոնավոր մեր հայրենակիցների համար։ Ու եթե այդ պրոցեսները հանկարծ շարունակվեն կամ էլ ավելի խորանան՝ ապա հետևանքները կարող են պարզապես աղետալի լինել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan