Սիրիական բանակն Իդլիբում վերսկսել է ռազմական գործողությունները

Սիրիական բանակն Իդլիբում վերսկսել է ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Սիրիական բանակը հայտարարել է Իդլիբ նահանգում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների վերսկսկման մասին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Սիրիայի Զինված ուժերի ղեկավարությունը մանրամասնել է, որ կրակի վերականգնումը պայմանավորված է գրոհայինների կողմից հրադադարի ռեժիմի չպահպանմամբ, ինչպես նաև Անկարայի կողմից անցած տարի Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունների խախտմամբ։

«Բանակը պատասխանելու է ցանկացած ագրեսիայի, երկրի Սահմանդրությամբ նախատեսված կարգով պաշտպանելու սիրիացի ժողովրդին ու ապահովելու նրա անվտանգությունը»,– նշել են ԶՈՒ-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում