AM | RU
USD
EUR
RUB

Համահայկական խաղերը կվերածվեն սպորտային մեծ տոնի. Բակո Սահակյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերը եւս մեկ խթան են՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում նշել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում: Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորն իրենց տանն են, իրենց պապենական օջախում: Բարի գալուստ Արցախ աշխարհ:

Հայ ժողովուրդը սպորտի հանդեպ ունի ընդգծված վերաբերմունք: Դեռեւս վաղնջական ժամանակներում Հայաստանում կազմակերպվում էին համաժողովրդական խաղեր, իսկ հայ մարզիկները մասնակցում էին տարբեր սպորտային մրցաշարերի, այդ թվում նաեւ անտիկ ժամանակաշրջանի Օլիմպիական խաղերին, ինչի մասին վկայում են պահպանված արձանագրությունները:

Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարեւոր մի օղակ:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է: Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային եւ բռնությանը: Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ եւ խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների:

Մեր պարագայում դա եւս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:

Ճակատագրի բերումով աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր քույրերն ու եղբայրներն այս միջոցառման շրջանակներում հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու իրենց հայրենիքը, շփվելու իրար հետ, հաստատելու նոր ու ջերմ կապեր, դրական լիցքեր ստանալու հայրենի հողից՝ դառնալով ավելի համախմբված, ուժեղ ու անպարտելի:

Հենց դրանում է մեր ժողովրդի ուժը, հենց դրանում է մեր միասնականության զորությունը, դրանում է մեր հաղթանակների իմաստը: Այդպես եղել է, այդպես կլինի այսուհետ։

Խաղերի պատշաճ անցկացման ուղղությամբ կատարվել է մեծ ու ծավալուն աշխատանք, եւ ես ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամենը կյանքի կոչելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս ողջունում եմ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բոլոր մասնակիցներին եւ մաղթում մեծագույն հաջողություններ:

Վստահ եմ, որ այս օրերը կվերածվեն սպորտային մեծ տոնի՝ հետաքրքիր պահեր պարգեւելով մեզ եւ անմոռանալի հետք թողնելով բոլորիս սրտերում: Անկախ արդյունքներից՝ այս խաղերում չեն լինելու պարտվողներ: Հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը: Կեցցե՜ մեր ժողովուրդը: Կեցցե՜ն մայր Հայաստանը, Արցախը եւ աշխարհասփյուռ հայությունը»,- նշել է Բակո Սահակյանը:

 



Լրահոս
«Փաստ». Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Ինչո՞ւ ուժային կառույցների ղեկավարները ներկա չէին Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի միջոցառմանը «Հրապարակ». Ալեն Սիմոնյան համալրել է վարչապետի «սիրելիների» շա՞րքը «Փաստ». Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը «Իրատես». Հե­ծան­վով երթևե­կող, մարդ­կանց հետ հա­ճախ շփ­վող վար­չա­պե­տը հի­մա 300 հա­զար դո­լա­րա­նոց մե­քե­նա­յով է երթևե­կում «Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են «Փաստ». ՀԱԿ-ականներն ամեն ինչ անում են լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին «Հրապարակ». Ովքե՞ր կղեկավարեն ուժային կառույցները «168 ժամ». Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը ժողովրդից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը... Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է Իրանի հարավում գրանցվել է 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Արսեն Բաբայանին ձերբակալել են այնպիսի հանցակազմով որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով ՀԺՄ- ն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը Ալիևը պաշտոնից ազատել է երկու փոխվարչապետերին Պուտինն ու Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ Սոչիում Համացանցում ծաղրում են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա Թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու մեջ Ինչպե՞ս է Նիկոլը պատրաստվում պատերազմի, կամ Արցախը տալու նուրբ արվեստը Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է ԵԱ. Մոնթե Մխիթարյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի դեպքում պետք է քննարկել նրանց հանդեպ դրսևորված երկակի մոտեցումները Լևոն Քոչարյան. Շատ ակնհայտ ու ճչացող են այս ապօրինությունները Ռ. Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն կալանավորված Նարեկի և Սարգիսի. Տեսանյութ Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը Ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա Նարեկ Մալյան. Սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը Տրանսվեստիտ մարմնավաճառները Նարեկ Մալյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն ՎԶԵԲ-ը քաղաքապետարանին գումար չի տվել մետրոն Հանրապետական հիվանդանոց հասցնելու համար. Ռուսլան Բաղդասարյան 2020թ-ին պետմարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք Կառավարության նիստում ընդունվել են Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները Տեղի ունեցավ «Կրթություն՝ բոլորի համար» համաժողովի բացման արարողությունը. Տեսանյութ ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի սահմանին Ինտերնետ ծառայություններ մատուցողները բովանդակության պահպանման որևէ իրավասություն չունեն. ՀԾԿՀ Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական ծախսերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan